RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 01:44:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1469, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ ԵՎ ԱՇԽԱՏՈՒՄ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ցուցահանդես Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում

Հայաստանի քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդեսը երեկ բացվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Այն իր բնույթով նորություն էր, քանի որ մինչ այժմ կազմակերպվող ցուցահանդեսները ներկայացնում էին Հայաստանի տնտեսության այլ ոլորտները: Մինդեռ այս անգամ ճարտարագիտական համալսարանի շենքում ներկայացված էին քիմիական, այդ թվումՙ դեղագործական, հին ու նոր մոտ 50 ընկերություններ` ոլորտի ամենահայտնի ձեռնարկություն «Նաիրիտը», կենցաղային քիմիայի գործարանը, «Լիզինը», մարտկոցների արտադրության «Էլբատ» գործարանը, ապակյա տարաների արտադրության «Սարանիստը», ֆիլտրող նյութեր արտադրող «Դիատոմիտը», դեղերի արտադրության «Արփիմեդ», «Լիկվոր», «Վիտամաքս», «Բիոթերմ» ընկերությունները եւ ուրիշներ:

Ցուցահանդեսի նպատակն էր իրազեկել հանրությանը այս ճյուղի գործունեության մասին, ծանոթացնել թողարկվող արտադրանքին եւ ոլորտի զարգացումներին: Այս ամենի մասին լրագրողների հետ զրույցում առավել մանրամասն ասաց համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը : Նրա հավաստիացմամբՙ ցուցահանդեսը կօգնի ոչ միայն քիմիական արդյունաբերությանը, այլեւ այն մասնագետներին, ովքեր ցանկանում են աշխատել այս ճյուղի ձեռնարկություններում: Ռեկտորը տեղեկացրեց, որ տարեկան 70 մասնագետներ են ավարտում ճարտարագիտական համալսարանը` բակալավրեր եւ մագիստրոսներ:

«Հասարակության մեջ տարածված է, որ մեր քիմիական արդյունաբերությունը չի գործում, մեր նպատակն է ցույց տալ, որ այս ոլորտը կա եւ աշխատում է», ասաց Արա Ավետիսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ եկող տարվանից կգործի համալսարանի կայքը, որտեղ ոլորտի աշխատանք փնտրող մասնագետները կգտնեն գործատուներին:

Առաջիկայում նախատեսվում է նաեւ այլ ոլորտների ընկերությունների արտադրանքը ներկայացնող ցուցահանդեսներ կազմակերպել` տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, էլեկտրատեխնիկա եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ