RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2013-02-12 01:44:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2359, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ԵՐԵՎԱՆՈՒՄ 46 ՀԱԶԱՐ, ԻՍԿ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ 25 ՀԱԶԱՐ ԳԼԽԱՔԱՆԱԿ ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵ՞Ր

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Փրկենք կենդանիներին» հասարակական բարեգործական կազմակերպության անդամ Արման Էլբակյանը երեկ «Ազգի» հետ զրույցում ասաց, որ դիմել են տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին քաղաքապետարանի կողմից Երեւանում թափառող կենդանիների վնասազերծման համար հայտարարվող մրցույթի պայմանների վերանայման եւ փոփոխության նպատակով:

Ըստ հայցադիմումիՙ բողոքարկվել է 2013թ. քաղաքապետարանի ներկայացրած մրցույթը, որն անցկացվում է պետական գնումների կոմիտեի կողմիցՙ քաղաքապետարանի կարիքների համար թափառող կենադնիների ծառայություն ձեռք բերելու նպատակով:

«Մենք համաձայն չենք մրցույթի պայմաններին, քանի որ նրանում կան մի շարք կասկածելի եւ օրենսդրությանը հակասող դրույթներ, եւ ինչպես մեր, այնպես էլ մի շարք կազմակերպություններ ցանկության դեպքում էլ չեն կարող մասնակցել մրցույթին, քանի որ պայմանները խտրական են: Մենք բողոքարկել ենք մրցույթի պայմանները` խնդրելով չեղյալ համարել անցկացված մրցույթը, մինչեւ պայմանների համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը եւ դրանց գիտական հիմնավորումներին, մասնավորապես այն դրույթները, որոնք հակասում են»,- ասաց Ա. Էլբակյանը:

Ինչպես ասաց Ա. Էլբակյանը, Երեւանի քաղաքապետարանի մրցույթի պայմանների համաձայն, տարեկան պետք է գործողություն իրականացվի 46 հազար թափառող կենդանու նկատմամբ, եւ այդ թիվը վերջին երեք տարիների ընթացքում չի փոխվում. «Տնտեսվարող սյուբեկտները չեն կարող մասնակցել այս մրցույթին, քանի որ թափառող կենդանիների թվերը իրատեսական չեն, հնարավոր չէ իրականացնել: Երեւանում չկա նման գլխաքանակի կենդանի, եւ քաղաքապետարանը չի հիմնավորել, թե ինչո՞ւ հենց այդքան գլխաքանակ, որի թիվը տարիներ շարունակ չի փոխվում»:

Ա. Էլբակյանը, համեմատական անցկացնելով Ռուսաստանի Դաշնության հետ, ասաց, որ ըստ այնտեղի Գիտությունների ակադեմիայի էկոլոգիայի եւ էվոլուցիայի ինստիտուտի տվյալներիՙ Մոսկվայում առկա է 25 հազար գլխաքանակ շուն. «Չցանկանալով համեմատել Երեւանի եւ Մոսկվայի չափերը, հասկանալի է դառնում, որ չենք կարող հավատալ 46 հազար գլխաքանակին»:

Անդրադառնալով «Փրկենք կենդանիներին» ՀԿ-ի առջեւ ծառացած խնդիրներինՙ Ա. Էլբակյանը նշեց նաեւ, որ եթե նույնիսկ իրենց կազմակերպությունը հաղթեր մրցույթը, չէր կարողանա իրականացնել նման ծավալի աշխատանք: Իսկ ըստ մրցույթի պայմաններիՙ հայտ ներկայացնող կազմակերպությունները դիմումը ներկայացնելուց առաջ առնվազն երեք տարի պետք է պատշաճ ձեւով իրականացրած լինեն համանման առնվազն մեկ պայմանագիր:

Ա. Էլբակյանն ասաց նաեւ, որ գուցե իրատեսական եւ ընդունելի լիներ 3 տարվա աշխատանքային փորձը այլ տեսակի գործունեության դեպքում, սակայն թափառող կենդանիների վնասազերծման գործընթացով ոչ մի կազմակերպություն իրնքնաբերաբար չի զբաղվում: Նման ծառայությունով զբաղվում են բացառապես տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով:

ՏՄՊՊՀ-ում որոշեցին հավելյալ ուսումնասիրություններ կատարել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ