RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 12-03-2013



Տեղադրվել է` 2013-03-12 22:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2054, Տպվել է` 107, Ուղարկվել է էլ.փոստով` 108

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԵՎ FPWC-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԱՊՐԵԼՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ ամփոփել է 2012-ի հոկտեմբերին կայացած 5-րդ համահայկական նկարչական մրցույթի եւ 3-րդ դիմակահանդես-շքերթի արդյունքները: Կազմակերպվել է մրցանակաբաշխություն:

Հիշեցնենք, որ 5-րդ Համահայկական նկարչական մրցույթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի եւ Սփյուռքի հազարավոր երեխաներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն եւ FPWC-ն հաղթողներին խրախուսել են մրցանակներով: Լավագույն 12 աշխատանքների հեղինակներն ստացել են հեծանիվ, ֆոտոխցիկ եւ տեսախցիկ:

Ողջյունի խոսքում FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը` մանրամասնելով մրցույթների ամփոփումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է մրցանակները`բնապահպանության գործում կարեւորելով երիտասարդների դերը:

«Մարդկության այսօրվա մարտահրավերը բնության հետ ներդաշնակ ապրելն է. անտարբերությունը եւ անպատասխանատվությունը կարող են անդառնալի հետեւանքների պատճառ դառնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է կայուն ապագայի հիմքեր ստեղծելու պատանիների ջանքերը: Երիտասարդ սերունդը ստեղծագործությունների լեզվով մեզ հուշում է, որ սպառողական մոտեցումը կարող է հանգեցնել կյանքի որակի անկմանը եւ մոլորակի էկոհամակարգի ոչնչացմանը: Այս աշխատանքներն արժանի են գնահատանքի»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Մրցութային հանձնաժողովի նախագահը Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանն էր: Հիշեցնենք, որ նախօրոք հայտարարված մրցույթի համար առաջարկվել էր երեք թեմա`

վտանգված բնություն,

Հայաստանի մշակութային գանձեր,

Հայկական լեռնաշխարհի էնդեմիկներ:

2012թ հոկտեմբերի 28-ին կազմակերպված դիմակահանդես-շքերթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի եւ մայրաքաղաքի երեք տասնյակից ավելի դպրոցների աշակերտներ: 3-րդ դիմակահանդես-շքերթի մրցույթի հաղթողների համար սահմանվել է դրամական 6 մրցանակ` (100.000-ական դրամ) հետեւյալ անվանակարգերում`

լավագույն բնապահպանական զգեստ (երկու մրցանակ),

լավագույն ստեղծագործական լուծում (երկու մրցանակ),

լավագույն երաժշտական խումբ (երկու մրցանակ):

Մրցանակներ են սահմանել նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ինչպես նաեւ «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերի եւ Երեւանի նկարչական, երաժշտական եւ հանրակրթական դպրոցների սաներ, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ գործընկերներ:

Միջոցառման ընթացքում հայտարարվել են նաեւ Երեխաները հանուն բնության հրապարակումների լրագրողական մրցույթի հաղթողների անունները: Մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվել է 5-րդ համահայկական նկարչական մրցույթի մասին պատմող ֆիլմը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 12-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ