RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 12-03-2013



Տեղադրվել է` 2013-03-12 22:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1323, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Սարգիս Մանուկյանն ու Սիմոն Մկրտչյանը, որոնք 11 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցրին համապատասխանաբար 19-րդ եւ 20-րդ տեղերը: Ավարտական 2 տուրերում Մկրտչյանը նախ պարտվեց Զաուր Մամադովին, ապա հաղթեց Նադերիին: Մանուկյանը հաշտություն կնքեց Դավիթ Բենիձեի եւ Զաուր Մամադովի հետ:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց վրացի միջազգային վարպետ Շոթա Ազալաձեն, որը վաստակեց 8,5 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված եւ 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրած իրանցիներ Համեդ Մուսավիանիից եւ Պոուրիա Դարինիից:

Հայ շախմատիստներից Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով 128 մասնակիցների մեջ գրավեց 29-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով Վահե Բաղդասարյանը 30-րդն էր, իսկ Սեդրակ Մաթեւոսյանըՙ 36-րդը: 5,5 միավոր վաստակած Նորայր Թորոսյանը գրավեց 56-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով Մարիա Գեւորգյանը 69-րդն էր: Մեր շախմատիստներից առավել անհաջողն Արմինե Բաբայանի ելույթն էր, որը 4 միավորով գրավեց 98-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 12-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ