Մինչ Սահմանադրական դատարանը երեկվանից քննում է Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների երկու պահանջներով դիմումը, եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը համոզված են, թե նման քիչ հիմնավորված, ապացույցների պակասով դիմում դեռ ՍԴ-ն չի քննել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Կարեն Մեժլումյանը, հակառակը, գտնում են, որ իրենց ներկայացրած ...
«Դժբախտաբար, վերջերս Ադրբեջանը շահարկում է Խոջալուի դեպքերը` ուժգնացնելու համար իր հակահայկական քարոզչությունը ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ դրա շրջանակից դուրս», ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը այսպիսի բովանդակությամբ նամակով դիմել է կազմակերպության գլխավոր քարտուղարին: Խոջալուի դեպքերը շահարկելու եւ այդ առթիվ Նյու Յորքում ադրբեջանական կողմի ամոթալի քարոզչության մասին դեսպանի նամակը մարտի 8-ին ...
Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության` միասնական ձեւաչափով հանդես գալու ոգորումները դեռ մարմին չստացած` աննյութանում են, քանի որ ԲՀԿ-ն այդպիսի ձեւաչափը տեսնում է միայն իր առանցքի շուրջը, «Ժառանգությունն»` իր, մյուսներն էլ դեռ մտմտում են: Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքը Հայաստանի կեսն է, եւ միգուցե ավելին, եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնն այս առումով քաղաքական տեսակետից ...
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Պետական եկամուտների կոմիտեի նախորդ տարվա գործունեությունում բազմաթիվ թերություններ է արձանագրել: ՄԻՊ-ում մտահոգիչ են համարում փաստը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ: «Առավել մտահոգիչ է, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը օգտագործել է պաշտոնական դիրքն, ու իր հետ առնչվող ընկերությունը ...
Ապրիլի 9-ի գիշերը, սրտի կաթվածից, հակառակ բժիշկների անդուլ ջանքերին, դադարեց բաբախել սիրտը մեր մեծ նկարչի: 90 տարեկան էր, բայց հիվանդ չէր, թեեւ վերջին շրջանում գանգատվում էր ոտքի ցավից, ստեպՙ գլխացավից: Ու թեեւ դեռեւս 2006 թ. լույս տեսած իր հոդվածներն ամփոփող «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս» վերնագրով ժողովածուի ...
Ես համակ ուշադրությամբ կարդացի Բահրամ Բաթիեւի հոդվածը քո մասին (http:/www.vesti.az/news/150561): Եվ այդպես էլ չհասկացա` ի՞նչն է ստիպել, որ 1991-ի աշնանը դու կամավորագրվես Ադրբեջանում ստեղծվող «ինքնապաշտպանության» ուժերին: Ձեւակերպումը, որ «քո անունից» արել է լրագրողը, համոզիչ չէ: Քանի որ ոչ թե «Հայաստանն էր ուզում Ադրբեջանից մասնատել Լեռնային Ղարաբաղը», այլ Ադրբեջանն էր ձգտում ...
«Ֆոլկլենդյան կղզիների կարգավիճակի առնչությամբ հանրաքվեն այդ կղզիների ժողովրդի կամարտահայտությունն է իրենց ապագայի առումով», հարավկովկասյան տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Երեւանում բրիտանական դեսպանատանը տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ համեմատության համատեքստում բավարարվելով նշել միայն, թե ՄԹ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով գործընթացին:
Ադրբեջանում սոցիալական դժգոհության ամենատարածված ձեւը իշխող վարչախմբի ներկայացուցիչների առանձնատների հրկիզումն է, որ սկիզբ է առել անցյալ գարնանը Ղուբայի շրջանից: Այս տարվա փետրվարին նույնը կրկնվեց Իսմայիլիիում: Երկու դեպքում էլ գործադիր իշխանության ղեկավարներն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: Ինչպես տեղեկագրում է haqqin.az-ը, «անցյալ շաբաթ օրը լրիվ այրվել է Նախիջեւանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի ...
Բաքվի քարոզչամիջոցները հերթական «պրոեկտ» են շրջանառության դրել: Առաջարկում են, որպեսզի «իշխանությունները, քաղաքական ուժերը, մտավորականությունը վերաբերմունք արտահայտեն Գյուլիստանի պայմանագրի շուրջը»: Հոկտեմբերի 12-ին լրանում է պայմանագրի 200-ամյակը: Ի՞նչ կարիք կա բանավեճ սկսելու այդքան հեռավոր պատմաքաղաքական իրադարձության մասին:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի զինված ուժերի ղեկավար կազմի ընդլայնված նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավորություններն ունի Միջերկրական ծովում ծովուժի օպերատիվ զորամիավորման մշտական գործունեության համար:
Դրամարկղային գրքերը, որոնց գործարար միջավայրի խոչընդոտող հանգամանք լինելու մասին մի քանի անգամ գրել ենք մեր թերթում, այս տարվանից փաստորեն կվերանան: Ավելի ճիշտ, հարկատուների համար դրամարկղային գրքերի էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորություն կստեղծվի: Այս միջացառումը մեկն է այն շուրջ 5 տասնյակ միջոցառումներից, որոնք իրականացվելու են Հայաստանի կառավարության կողմից` Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ...
Մարտի 11-ին` ժամը 15:11-ին Հայաստանում գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության մեջ: Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքումՙ 2-3 ...
Կուսակրոնությունը ժամանակավրե՞պ հասկացություն է, կորցրե՞լ է իր նշանակությունը: Այս հարցը վերջերս առաջնահերթ քննարկման նյութ է դարձել հատկապես Հռոմի կաթոլիկ եկեղեցու շուրջ ծավալված սկանդալների պատճառով:
Բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ հիվանդ եղել ենք: Եվ բոլորս էլ կհիշենք, թե ինչպես ոմանց մայրերը, ոմանց տատիկները ստիպում էին մեզ պարտադիր հաց ուտել, որպեսզի «ուժ հավաքենք, չթուլանանք ու հիվանդությանը կարողանանք հաղթել», բայց սա երեւի կարեւոր չէ... Անցած ընտրությունների ժամանակ, քարոզարշավի հատվածում, երբ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Գիտությունների ազգային ...
Գերմանացի առաջատար տնտեսագետները, իրավաբանները եւ գործարարները ստեղծում են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որի ծրագրի գլխավոր կետը եվրոգոտու անընդունելիությունն էր Գերմանիայի համար: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Միջազգային շուկայում օրգանական մեղվամթերքի պահանջարկը բարձր է, իսկ Հայաստանն ունի հնարավորություններ գարգացնելու մեղվաբուծությունը եւ օրգանական մեղրի ու մեղրամթերքի արտադրությունը, հատկապես որ մեր երկիրն ունի բնակլիմայական բարենպաստ պայմաններ օրգանական մեղր ու մեղվաբուծության այլ ապրանքներ ստանալու համար:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ ամփոփել է 2012-ի հոկտեմբերին կայացած 5-րդ համահայկական նկարչական մրցույթի եւ 3-րդ դիմակահանդես-շքերթի արդյունքները: Կազմակերպվել է մրցանակաբաշխություն:
Օրերս Յանս երաժշտական սրահում տեղի ունեցավ վրաց հանրահայտ երգչուհի Նինո Կատամաձեի համերգը, ինչպես նաեւ «Green» ալբոմի շնորհանդեսը: Համերգի ընթացքում մեծամասամբ հնչեցին հենց այդ ձայնասկավառակի երգերը` Uncle Klaus, Until, Vahagn, Gammai, English, If I Could, Les Oiseaux, Hello John, Dream: Ի դեպ, երգերից մեկը նվիրված է ջազմեն Վահագն Հայրապետյանին եւ այն ...
Մարտի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ հանրահայտ երգչուհի Ռոզի Արմենին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները: Ողջունելով հյուրին` նախարար Հ. Հակոբյանն ասաց. «Ֆրանսիայում են կայացել ու հռչակ ձեռք բերել այնպիսի մեծ անհատականություններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Անրի Վերնոյը եւ ուրիշներ: 20-րդ դարի կեսերին նրանց ...
Մոսկվայի «Սպարտակի» կազմում պաշտոնական առաջին հանդիպումը Յուրա Մովսիսյանի բենեֆիսը կարելի է համարել: Գրոզնու «Թերեքի» հետ խաղում Յուրան իրեն պարզապես գերազանց դրսեւորեցՙ դառնալով հյուրերի դարպասը խփած բոլոր 3 գոլերի հեղինակը: Դրանցից 2-ը նա խփեց իրեն հատուկ ոճովՙ արագությամբ գերազանցելով մրցակցին, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ հեռահար դիպուկ հարվածով:
Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարին մասնակցելու նպատակով իր օգնականների հետ մեկնել է Լոնդոն: Հայ գրոսմայստերը պատասխանատու այդ մրցաշարին լրջորեն նախապատրաստվել էր Ջերմուկում եւ Ծաղկաձորում: Հիշեցնենք, որ մարտի 15-ին մեկնարկող հավակնորդների մրցաշարի 1-ին տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է Մագնուս Կառլսենի հետ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու-ընտրական համաժողովում Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում: ՀԱՕԿ-ի փոխնախագահներ են ընտրվել ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ու օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ ...
Մայրաքաղաքի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում ավարտվեց բասկետբոլի միջազգային մրցաշարը, որը նվիրված էր միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի եւ սպորտի վարպետ Ջեմմա Իսրայելյանի հիշատակին: Աղջիկների մրցաշարում 4 թիմերի պայքարում ուժեղագույնն Արթիկի բասկետբոլիստուհիներն էին: Հաջորդ տեղերը զբաղեցրին Երեւանի 2-րդ եւ 1-ին թիմերը եւ Ակտաուի բասկետբոլիստուհիները:
Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Սարգիս Մանուկյանն ու Սիմոն Մկրտչյանը, որոնք 11 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցրին համապատասխանաբար 19-րդ եւ 20-րդ տեղերը: Ավարտական 2 տուրերում Մկրտչյանը նախ պարտվեց Զաուր Մամադովին, ապա հաղթեց Նադերիին: Մանուկյանը հաշտություն կնքեց Դավիթ Բենիձեի եւ Զաուր Մամադովի հետ: