RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1545, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 57

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹՆ» ԱՐԴԵՆ ԱՌՑԱՆՑ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Մ. Հ.

Երեկ տեղի ուենցավ www.grakantert.am կայքի շնորհանդեսը:

«Գրական թերթը» Հայաստանի գրողների միության պաշտոնական թերթն է, որն այժմ արդեն հասանելի է առցանց տարբերակով:

Կայքը բաղկացած է արվեստանոց, գրականագիտություն եւ գրախոսություն, գրողի քաղաքական ամբիոն, երգիծանք, Էսսե, թարգմանություն, խմբագրի անկյուն, հետահայաց, հյուրասենյակ, հոբելյաններ, հրապարակախոսություն, պատմվածք, պոեզիա եւ այսպես էլ է պատահում բաժիններից:

Չնայած կայքը դեռ նոր-նոր է դարձել հասանելի, սակայն ըստ շնորհանդեսի կազմակերպիչների մեծ հետաքրքրություն է նկատվում հանրության կողմից:

«Գրական թերթի» պաշտոնական կայքի գաղափարը վաղուց է եղել եւ սփյուռքահայ բարերարների շնորհիվ այն կյանքի կոչվեց,- նշեց թերթի գլխավոր խմբագիր, թատերագիր Կարինե Խոդիկյանը: «Ազգի» հետ զրույցում նա ընդգծեց, որ այն հոդվածները, որոնք ծավալի պատճառով մասամբ են տպագրվում թերթում, ամբողջական տարբերակով կտեղադրվեն կայքում:

Իսկ այն համարները, որոնք լույս կտեսնեն, կայքում կտեղադրվեն թերթի լույսընծայումից մեկ շաբաթ անց:

Խմբագրի ցանկությունն է, որ կայքում լինեն նաեւ «Գրական թերթի» բոլոր համարները` սկսած առաջինից, ինչը մեծ աշխատանքների հետ է կապված:

Բարի երթ մաղթենք կայքէջին ու նրա աշխատակազմին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ