RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1102, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԵԹԵ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԴԱՌՆԱ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՈ՞Ւ ՈՉ

Վ. Պ.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեռեւս որեւէ հեռանկար չի տեսնում իր երկրում Եվրասիական միությանն անդամակցելու առնչությամբ: Այդ մասին, ըստ «Գրուզիա օնլայն» լրատվական գործակալության, հայտարարել է միլիարդատեր վարչապետը` երեկ մամուլի հետ հանդիպման ընթացքում պատասխանելով Ռոյթեր գործակալության լրագրողի հարցին:

«Ես ուշադիր ուսումնասիրում եմ Եվրասիական միության հարցը: Մենք դեռեւս ոչ մի դիրքորոշում չունենք այդ հարցում, քանի որ որեւէ հեռանկար չեմ տեսնում, սակայն եթե հեռանկարում տեսնենք, որ դա հետաքրքրական է մեր երկրի ռազմավարության համար, ապաՙ ինչո՞ւ ոչ», ասել է Իվանիշվիլին:

Նույն հարցի առնչությամբ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հայտարարությունն ավելի կոշտ է` պրագմատիկ ու գրեթե ամեն ինչին բիզնեսմենի դատողությամբ մոտեցող վարչապետ միլիարդատիրոջ համեմատությամբ: Մասնավորապես, Փանջիկիձեն, ի պատասխան վարչապետի խոսքերը մեկնաբանելու հարցի, նախ շեշտել է, թե Եվրասիական միությանն առնչվող զարգացումներին հետեւում է ոչ միայն Վրաստանը, այլեւ ողջ աշխարհն ու նույն Եվրոմիությունը:

«Այդ գործընթացը տեղի է ունենում Վրաստանի հարեւանությամբ, եւ պետք է տեսնել, թե ինչ կա հետաքրքրական Եվրասիական միությունում», ասել է վրաց արտգործնախարարը, ավելացնելով, թե հետաքրքրական է` ինչպես կլինեն եվրասիական միության հարաբերություններն ու զարգացումները Եվրոմիության ու Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ: ըստ Փանջիկիձեի, Եվրասիական միությունը արդիական չէ Վրաստանի համար, արդիական են Վիլնյուսում Ասոցիացման համաձայնագրին առնչվող քայլերը, այսինքն` Վրաստանի ռազմավարական արտաքին քաղաքական վեկտորը մնում է ուղղված դեպի Եվրոպա եւ եվրատլանտյան ինտեգրացիա:

Ադրբեջանում այդ միությանն առնչվող հարցերին գրեթե չեն անդրադառնում, թեեւ քաղաքագիտական մակարդակում ինչ-որ հայտարարություններ արվել են, սակայն դրանք ավելի շատ Հայաստանի շուրջը ստեղծված իրավիճակին են վերաբերում, քան Ադրբեջանի ու Եվրասիական միության հնարավոր ընդհանուր ապագային, որպիսին ոչ մեկը հարեւան երկրում չի տեսնում:

Հայաստանի նախագահի` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային միությանը միանալու մասին «Հայաստանի կայացրած որոշման» բարձրաձայնումից հետո այդ միությանն առնչվող հարցերը մտնում են նաեւ հարեւան երկրների օրակարգ, թեեւ, որքանով պաշտոնապես հայտարարվում է, այդ հարցն ընդհանրապես օրակարգում չէ: Հանուն արդարության նշենք, որ այդ հարցը կարծես մեր օրակարգում էլ չկար, սակայն անակնկալ ձեւով այնպես ստացվեց, թե ոչ միայն հարցն է եղել, այլեւ կայացվել է որոշում, թեեւ ով է այդ ամենին մասնակցել` հայտնի չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ