RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 952, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 18

«ՄԻ՞ԹԵ ՔԱՌՈՐԴ ԴԱՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷՐ»

Գ. Մ.

Հերթական մտահոգությունը Գյումրիում անօթեւանության եւ բնակարանաշինության խնդիրների համար

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը երեկ «Ասպարեզ» ակումբում լրագրողներին է ներկայացրել Գյումրիում անցյալ տարվանից դադարեցված բնակարանաշինության, նորակառույց «Մուշ-2/2» թաղամասում տեղ գտած շինարարական թերությունների շտկման, ստացված բնակարանների սեփականաշնորհման եւ այլ խնդիրների մասին իր բաց նամակըՙ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին ու քաղաքաշինության նախարարին: Այս կազմակերպության վերջին տարիների գործունեությունը հիմնականում ուղղված է անօթեւան ընտանիքների շահերի պաշտպանությանը, նրանց հնարավոր տեղեկատվական, սոցիալական եւ այլ աջակցության կազմակերպմանը:

Նամակում հիշեցվում է, որ նախորդ տարի քաղաքում, երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար 1756 բնակարաններով շահագործված «Մուշ-2/2» նորակառույց թաղամասն ամբողջովին բնակեցված չէ, իսկ ներկայումս աղետի գոտում բնակարանաշինությունն ամբողջովին սառեցված է: Ինչպես նշվում է, հիշյալ թաղամասի նորակառույցների մեծ մասը գազաֆիկացված չէ, իսկ մյուսՙ մի փոքր մասի բնակիչներին էլ չի թույլատրվում օգտվել ջեռուցման սարքերիցՙ բնակարաններում տեղադրված ջեռուցման կաթսաներին չհամապատասխանող ծխատարներ կառուցված լինելու պատճառով: Բացի այդ, նորակառույցների բնակիչներին մինչեւ օրս հնարավորություն չի տրվել սեփականաշնորհել իրենց ստացած նոր բնակարանները:

Հիշելով նաեւ բնակարանային շինարարությունը շարունակելու ու այս տարի Գյումրիում 400-ից ավելի, հարեւան Ախուրյանումՙ 130-140 եւ մարզի այլ համայնքներում էլ տասնյակ նոր բնակարաններ շահագործման հանձնելու մեկ տարի առաջ տրված խոստումները, «Շիրակ կենտրոնը» հանրապետության իշխանություններից ակնկալում է հրապարակային պարզաբանում հանրությանը եւ հատկապես անօթեւաններին, թե այսօր ի՞նչ ճակատագիր է սպասում աղետի գոտուն, ե՞րբ են վերսկսվելու շինարարական աշխատանքները եւ վերջապես երբ են լուծվելու «Մուշ-2/2» թաղամասրում տեղ գտած շինարարական թերությունների վերացման, մարդկանց ստացած բնակարանների սեփականաշնորհման խնդիրները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ