RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 834, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏԵՐԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը եզրագիծը հատեց շախմատի Հայաստանի առաջին խմբի 74-րդ առաջնությունը, որում խաղարկվում էին բարձրագույն խմբի 3 ուղեգրերը: Դրանցից մեկը դեռեւս մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճել էր Կարեն Գրիգորյանըՙ 9,5 միավորով դառնալով առաջնության հաղթող: Նա ավարտական տուրում ազատ էր մրցումներից:

Մյուս 2 ուղեգրերը բաժին հասան 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված Լեւոն Բաբուջյանին ու Տիգրան Քոթանջյանին: Բաբուջյանը 13-րդ տուրում հաղթելով Դավիթ Քալաշյանին, վաստակեց 8,5 միավոր: 7,5 միավորով առաջնությունն ավարտեց Տիգրան Քոթանջյանը, որն առավելության հասավ Մանուել Պետրոսյանի նկատմամբ: Տիգրանը շատ հաջող էր մեկնարկել ու գլխավորում էր աղյուսակը, սակայն առաջնության 2-րդ կեսում զիջեց դիրքերը ու ստիպված էր բավարարվել 3-րդ տեղով:

6,5-ական միավորով 4-րդ եւ 5-րդ տեղերը գրավեցին Հովհաննես Գաբուզյանն ու Տիգրան Հարությունյանը: Գաբուզյանը պարտվեց Վահե Բաղդասարյանին, Հարությունյանը հաղթեց Գրիգոր Դիլանյանին:

Ընդհանրապես 13-րդ տուրում հաջողությունն ուղեկցեց սպիտակներով խաղացող շախմատիստներին, որոնք 6 պարտիաներից 5-ում հաղթեցին: Իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին նաեւ Հայկ Վարդանյանն ու Արթուր Չիբուխչյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Հովիկ Հայրապետյանի եւ Արտավազդ Հայրապետյանի նկատմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ