RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1614, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՍԻՐԻԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ ՍԵՆԱՏԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ. 60+30 ՕՐ

Պ. Ք.

Ջոն Մակքեյնը լսումների ժամանակ պոկեր էր խաղում

Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում անցկացվել են լսումներ Սիրիային հարվածելու բանաձեւի առնչությամբ: Բանաձեւի նախագիծն առաջարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունը սահմանափակել երկու ամսով, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Նախագծի հեղինակներն են կոմիտեի ղեկավար, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Բոբ Կորկերը: Փաստաթուղթը ենթադրում է անհրաժեշտության դեպքում գործողությունը 1 ամսով երկարաձգելու հնարավորություն: Բացի դրանից, կոմիտեն առաջարկել է արգելել Սիրիայում ցամաքային գործողության ձեռնարկումը:

Ավելի վաղ Կոնգրեսի ստորին պալատի նախագահ, հանրապետական Ջոն Բեյները հավանություն էր տվել Սիրիային հարվածելու նախագահ Բարաք Օբամայի բանաձեւին: Գրեթե միաժամանակ նույն պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ ինքը եւս հավանություն է տալիս բանաձեւին:

Ներկայացուցիչների պալատում ներկայումս մեծամասնություն են կազմում հանրապետականները, մինչդեռ Սենատում կեսից ավելին դեմոկրատներ են:

«Վաշինգտոն փոստ» թերթը հաղորդում է մի զավեշտական միջադեպի մասին: Մինչ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում լսումներ էին անցկացվում հակասիրիական բանաձեւի առնչությամբ, ԱՄՆ նախագահության նախկին թեկնածու, Արիզոնան ներկայացնող հանրապետական սենատը Ջոն Մակքեյնը զբաղված էր պոկեր խաղալով:

Ինքըՙ Մակքեյնը, ընդունել է տվյալ փաստը եւ իր անձնական կայքէջում գրել է. «Սկանդալ: Բռնվեցի, երբ iPhone-ով պոկեր էի խաղում Սենատում ավելի քան 3 ժամ տեւած նիստի ժամանակ: Ամենավատն այն է, որ պարտվեցի»:

Մակքեյնը հանդես է գալիս հակասիրիական լիամասշտաբ պատերազմի օգտին, որը կհանգեցնի Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը: Սեպտեմբերի 3-ին նախագահ Օբամայի հետ հանդիպումից հետո նա հայտարարեց, որ եթե Կոնգրեսը մերժի Սիրիային հարվածելու Օբամայի նախաձեռնությունը, ապա դա «կսասանի ոչ միայն ներկայիս վարչակազմի, այլեւ հետագա նախագահների հեղինակությունը, կհանգեցնի աղետալի հետեւանքների»:

ԱՄՆ-ում անցկացված վերջին հարցումները վկայում են, որ բնակչության կեսից ավելին դեմ է հակասիրիական ռազմական գործողությանը: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ սեպտեմբերի 3-ի հարցման տվյալներով, ամերիկացիների 56 տոկոսը դեմ է միջամտությանը, 19 տոկոսը կողմ է: Հարցման մասնակիցների 25 տոկոսը դժվարանում է պատասխանել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ