RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 834, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ

Խոր վշտով ընդունեցի Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի մահվան բոթը, որը ծանր կորուստ է հայ ժողովրդի եւ հայ գրականության համար:

Լեւոն Անանյանը, որպես մտավորական եւ հասարակական ակտիվ գործիչ, մեծ հայրենասեր, զգալի ավանդ է ունեցել հայ գրականության վերելքի, զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ժամանակակից հայ գրականությունը միջազգային ասպարեզ հանելու եւ ներկայացնելու հարցում:

Խորին ցավակցությունս եմ հայտնում Լեւոն Անանյանի ընտանիքի անդամներին, նրա ընկերներին եւ Հայաստանի Գրողների միությանը:

Ես Ձեզ հետ միասին կիսում եմ անդառնալի կորստի այս ցավն ու վիշտը:

Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի աշխատանքային ողջ կոլեկտիվը խորապես վշտացած է Լեւոն Անանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Մեծ էր նրաՙ փորձառու կազմակերպչի ունեցած դերակատարությունը Հայաստանի Գրողների միության ակտիվ գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ հայ լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության զարգացման եւ հարստացման գործում:

Նրա գործունեությամբ էր պայմանավորված նաեւ մեր կառույցների եւ Հայաստանի Գրողների միության միջեւ ծավալված ակտիվ համագործակցությունը:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Լեւոն Անանյանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին:

Ռուսաստանի հայերի միություն
Համաշխարհային հայկական կոնգրես

Հայաստանի ժուռնալիստների միությունը խորապես վշտացած է անվանի հրապարակախոս, ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր Լեւոն Անանյանի անժամանակ մահվան առթիվ եւ ցավակցում է հանգուցյալի հարազատներին:

ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՀԺՄ նախագահ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ