RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1046, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԱՅՈ՛, ԲԱՅՑ...

Հ. Հ.

Նախագահ Սերժ Սարգսյանիՙ Մոսկվայում կատարած հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստակամ է միանալու Մաքսային միությանը, երեկ արձագանքել է Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը նախագահի հայտարարությունը որակել է շրջադարձային, իսկ որոշումըՙ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատվություն թելադրող:

Դաշնակցականները ենթադրել են, որ ինչ-որ ժամանակահատվածում, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից եւ զարգացումներից, Հայաստանը կմիանար Մաքսային միությանը, սակայն դաշնակցականներին մտահոգել է, որ իշխանություններն այդ անհրաժեշտ տեղեկությունները չեն փոխանցել հասարակությանն ու քաղաքական ուժերին:

«Ավելին, որոշ հայտարարություններով նույնիսկ անհնար էին համարել Հայաստանի անդամակցությունը ընդհանուր սահման չունեցող Մաքսային միությանը, տարիներ շարունակ վարել էին բանակցություններ ԵՄ ազատ առեւտրի գոտուն միանալու ուղղությամբ եւ հասել ԵՄ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրման շեմին»: Դաշնակցականները չեն բացառում, որ Մոսկվայում Սարգսյանի անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել: Այսքանով հանդերձ, Դաշնակցությունը հայտարարում է, որ ցանկացած տնտեսական ինտեգրում պետք է հստակ երաշխիքներ տա ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության պահպանման եւ ամրապնդման, տնտեսական համարկման եւ զարգացման համար: Մաքսային միությանը մաս կազմելու խնդիրը եւս պետք է պլանավորել այս հիմնական սկաբունքներով:

«Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը չպետք է խոչընդոտ լինի Հայաստանիՙ եվրոպական ուղղությամբ աշխատանքների շարունակման եւ ծավալման, հատկապեսՙ Եվրոմիության հետ մեր երկրի հասարակական-քաղաքական ինտեգրման գործընթացներին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ