ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀՊՄՀ-ՈՒՄ Մ. Հ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օրերս տեղի ունեցավ ուսանողական մրցանակաբաշխություն` կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության երկրորդ կուրսի շրջանակում: Ամանորյա ուրախ մրցանակաբաշխության կազմակերպիչը նույն կուրսի ուսանող Արթուր Գասպարյանն էՙ կուրսի ղեկավար Դիանա Մարկոսյանի գլխավորությամբ: Բացի մրցանակաբաշխությունից, միջոցառմանը իրենց կատարումներով հանդես եկան Երգի պետական թատրոնին կից դպրոցի սաները` էլ ավելի ուրախ դարձնելով մրցանակաբաշխությունը իրենց ամանորյա, էստրադային, հիթային կատարումներով: Արթուր Գասպարյանն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ սկզբում, երբ կար մրցանակաբաշխություն անցկացնելու գաղափարը, չէին պատրաստվում նման մեծ միջոցառում կազմակերպել, այլ լսարանում բաշխեին անվանակարգերը եւ վերջ: Անվանակարգերը որոշվել էին նախորոք` կուրսի շրջանակում, ապա նախորոք անցկացված քվեարկության արդյունքների հիման վրա մրցանակները բաշխվեցին` պատվոգրերի տեսքով: Անվանակարգերը հետեւյալն են. կուրսի ժպիտ` Կարինե Բայանդուրյան, կուրսի նորաձեւ` Լուիզա Ավագյան, ընկերասեր` Աննա Արթենյան, ամենախոր աչք ու ամենանուրբ` Սիմա Առաքելյան, սպորտային լրագրող ու ակտիվ` Ալլա Զաքարյան, ասմունքող` Աննա Հակոբյան, բանաստեղծ, մտածող ու բարի` Զեմֆիրա Քալաշյան, ասպետ` Գրիգոր Գեւորգյան, լավագույն լրագրող աղջիկ` Անի Գալստյան, լավագույն լրագրող տղա` Աղվան Ասոյան: Միջոցառումը վարում էին նույն կուրսի ուսանողներ Գուրգեն Ալեքյանը եւ Սյուզաննա Թուսինյանը: |