ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երեւան, 2014 թ. Համաշխարհային հայկական կոնգրեգսի Գլխավոր խորհրդի եւ Եվրոպական հրեական խորհրդարանի ներկայացուցչիների համատեղ նիստի Մենք, Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) Գլխավոր խորհրդի եւ Եվրոպական հրեական խորհրդարանի (ԵՀԽ) ներկայացուցիչների համատեղ նիստի մասնակիցներս, նկատի ունենալով Ցեղասպանություն եւ Հոլոքոստ վերապրած երկու ժողովուրդների համանման պատմական հիշողությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ եւ Հոլոքոստի 70-րդ տարելիցի շեմինՙ ձգտելով տեսնել Աշխարհն առանց ցեղասպանությունների, պատրաստ ենք միավորել մեր ջանքերըՙ - Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի ժխտողականության քաղաքականության դեմ պայքարում, Ցեղասպանությունների հետեւանքների հաղթահարման, նոր ցեղասպանական գործողությունների կանխարգելման գործում. - Համատեղ աջակցություն ցուցաբերել քաղաքացիական հասարակության կայացման, ավանդական, ազգային, ընտանեկան եւ համամարդկային արժեքների ամրապնդման գործընթացներին. - Խտրականության, այլատյացության, ռասիզմի եւ հակասեմիթականության ամեն մի դրսեւորման վճռական դատապարտման հարցում. - Միջազգային ահաբեկչությանըՙ որպես աշխարհի լրջագույն սպառնալիքի, հակազդեցության խնդրում. - Լուծելու համար միջէթնիկական, կրոնական, տարածքային որեւէ հակամարտություն բացառապես խաղաղ եղանակներովՙ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ քաղաքակիրթ երկխոսության վրա: Նիստի արդյունքներով կողմերը համաձայնեցրեցին երկու կազմակերպությունների համագործակցության ձեւերը եւ սկզբունքները: - պարբերական հանդիպումների միջոցով մշտական երկխոսություն եւ մտքերի փոխանակում, - փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակներում գործողությունների փոխկապակցվածություն, - նոր գաղափարների փոխանակում միջազգային կազմակերպություններում նախագծերի առաջարկման ժամանակ լոբբիինգի կազմակերպման հարցերում, ինչպես նաեւ խորհրդարանական աշխատանքում եւ տեղեկատվական տիրույթում, - սփյուռքյան համայնքների ներգրավմամբ տարածաշրջանային եւ համաեվրոպական համատեղ ակցիաների նախաձեռնում: Մենք դիմում ենք բարի կամքի մարդկանց միավորվել ահաբեկչության, ծայրահեղականության, կրոնական արմատականության նոր վտանգների դեմ: Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Եվրոպական հրեական խորհրդարանը կոչ են անում պետությունների ղեկավարներին, ազգային եւ այլ առաջնորդներին չկրկնել անցյալի սխալները, հրաժարվել առճակատման քաղաքականությունից, նոր «թշնամու կերպարների» տարածումից, համատեղ փնտրել դեպի խաղաղ, ներդաշնակ եւ քաղաքակիրթ աշխարհ տանող ընդհանուր ճանապարհը: Վերոգրյալ սկզբունքների կյանքի կոչմանը նպաստելու ձգտմամբ ՀՀԿ-ն եւ ԵՀԽ-ն մտադիր են համագործակցություն ծավալել համաեվրոպական մակարդակում: ՀՀԿ եւ ԵՀԽ ներկայացուցչների հաջորդ համատեղ նիստը որոշված է անցկացնել Բրյուսելում, 2015 թ.: Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ Վադիմ ՌԱԲԻՆՈՎԻՉ Հայաստան, Երեւան, 09.12.2014 թ. |