«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015
| | Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00) | Ընթերցված է` 1846, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 13
| «ԴԱՐԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐԸ. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱՅԽԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Ան. Հ., Գերմանիա Մարտի 1-3-ը Բեռլինի պատմության թանգարանում տեղի կունենա միջազգային գիտաժողովՙ «Դարի ոճրագործության վկաները. գերմանական ռայխը եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Հրավիրյալ 23 բանախոսների թվում են Գերմանիայում օրերս լույս տեսած երկու գրքերի հեղինակներՙ «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Ռոլֆ Հոսֆելդը, ինչպես նաեւ «Նպաստ ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերին բնաջնջելու գործում» հատորի հեղինակ, գերմանական մամուլին Ստամբուլից թղթակցող Յուրգեն Գոթթշլիխը: Գիտաժողովը կազմակերպել են Բեռլինի պատմության թանգարանը, Պոտսդամում Լեփսիուսի հիշատակի տունը: | | | |
|
| |