RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1479, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՍԿՍՎԵԼ Է ՄԻԵԴ-Ի ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնի համար վերստին հայտարարված մրցույթում սկսվել է հարցազրույցի փուլը: Մրցույթի այս փուլին մասնակցում են 14 հավակնորդ` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, ՄԱԿ-ի ՄԻ հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Արա Ղազարյանը, Գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, ԵՊՀ դասախոս Վիգեն Քոչարյանը, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Լիզա Գրիգորյանը, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի վարչության պետ Էդուարդ Մկրտչյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանը, փաստաբան Դավիթ Հակոբյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների իրավախորհրդատու Արտյոմ Գեղամյանը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցույթի արդյունքը նախագահ Սարգսյանը չեղյալ էր հայտարարել, քանի որ միջազգային փորձագետների կողմից հնչեցվել էին քննադատական դիտողություններ դրա վերաբերյալ: Նշենք, որ մասնակիցների մեծ մասը մասնակցել է նախորդ մրցույթին, իսկ մրցութային հանձնաժողովի կազմն էլ նույնն է մնացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ