ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ISO/IEC 27001:2013 ՍՏԱՆԴԱՐՏԸ Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը: Ընկերությունն ապահովում է ֆիզիկական եւ էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունն ու ամբողջականությունըՙ ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների անձնական տվյալները, մատուցվող ծառայությունների բարձր որակը, ընկերության մրցակցային առավելությունը, ստացվող շահույթն ու եկամտաբերությունը, ինչպես նաեւՙ իրավաբանական, կարգավորող եւ պայմանագրային պահանջներին համապատասխանությունն ու ընկերության կոմերցիոն հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությունից: Հաճախորդներին, մատակարարներին եւ գործընկերներին պատկանող կարեւոր եւ խոցելի տվյալներիՙ տեղեկատվական անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան պահպանությունն անհրաժեշտ է շահառուների հետ հարաբերություններում վստահելիություն, հուսալիություն եւ գոհունակություն ապահովելու համար: ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանությունը փաստում է ընկերության պատրաստակամությունըՙ շարունակաբար վերահսկելու տեղեկատվական անվտանգության ռիսկերըՙ վտանգավոր եւ վնասարար ազդեցությունների հաշվարկման ճանապարհով, որպեսզի տեղեկատվական անվտանգության վերահսկման գործընթացը մշտապես համապատասխանի տեղեկատվական անվտանգության պահանջներին: Դա հնարավորություն է ընձեռում շարունակաբար կատարելագործելու եւ բարելավելու ընկերությանՙ որակի կառավարման ծառայության համակարգը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են բաժանորդների սպասարկման որակը շարունակաբար բարելավելու, ընկերության գործունեության արդյունավետությունը, բաժանորդների գոհունակությունն ու հավատարմությունը բարձրացնելու, ինչպես նաեւՙ ծրագրված տնտեսական արդյունքներին հասնելու համար: |