RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015



Տեղադրվել է` 2015-02-27 00:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1361, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Պ. Ք.

Հունաստանի իշխանությունները Եվրոհանձնաժողովին ներկայացրել են երկրի առաջիկա բարեփոխումների ցանկը: Փաստաթղթերը հանձնվել են սահմանված ժամկետներում, նշում է BBC-ն:

Միջազգային վարկատուները, առաջին հերթինՙ եվրոգոտու երկրները, բարեփոխումներ էին պահանջել Հունաստանի վարկավորման ծրագրի գործողությունը 4 ամսով երկարաձգելու համար: Վարկատուների «եռյակը»ՙ ԵՄ Կենտրոնական բանկը, Եվրոհանձնաժողովը եւ ԱՄՀ-ն փետրվարի 24-ին ընդունել են համապատասխան որոշում, իսկ ավելի ուշ բարեփոխումները կքննարկեն եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները:

Ներկայացված միջոցները ներառում են հարկատվությունից խուսափողների դեմ պայքարի ծրագիր, ինչպես նաեւ պայքար վառելիքի ու ծխախոտի մաքսանենգության դեմ: Բարեփոխումների ցանկում կան նաեւ պետապարատի կրճատմանը, հակակոռուպցիոն պայքարին վերաբերող առաջարկություններ:

Անցյալ ուրբաթ Հունաստանի եվրոգոտու երկրների հետ համաձայնության էր եկել անհրաժեշտ բարեփոխումների ցանկը 4 օրվա ընթացքում ներկայացնելու դիմաց վարկավորման ծրագրի շարունակման առնչությամբ: Այդ ծրագրի համաձայն Եվրոմիությունը Հունաստանին դրամական օգնություն կհատկացնի առնվազն եւս չորս ամիս: Ժամանակավոր համաձայնությունն անհրաժեշտ է, որպեսզի Հունաստանը բավականչափ ժամանակ ունենա վարկավորման վերջնական համաձայնությունների մշակման համար, որոնք կփոխարինեն դաժան խնայողությանը վերաբերող նախկին հուշագրին:

Եթե այս ամենը հաջողությամբ չավարտվի, ապա Հունաստանը կարող է դուրս գալ եվրոգոտուց: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պնդում է, որ դեպքերի նմանօրինակ ընթացքը իր համար ցանկալի չէր լինի: Մերկելի խոսքերով, անհրաժեշտ է հետեւել Հունաստանի եւ ԵՄ մյուս պետությունների պայմանավորվածություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 27-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ