«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016
| | Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00) | Ընթերցված է` 4057, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 12
| ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՇՎԵԼ Է ՀԱՅՈՑ «ԶԱՎԹՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍԸՙ 818 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ Ան. Հ., Գերմանիա «Հայկական զինուժի զավթիչ քաղաքականության հետեւանքով Ադրբեջանը ավելի քան 818 միլիարդ դոլարի վնաս է կրել», ըստ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հունվարի 14- ին գերմաներեն տարածած տեղեկատվության, Բաքվի տնտեսագիտական պետական համալսարանում անցկացված սեմինարին այսպիսի հայտարարություն է արել վնասների գնահատման աշխատանքային խումբը: Թեպետ հայ ժողովրդի վերագտածը անչափելի հարստություն է, մանավանդ ու առաջին հերթինՙ հայ անձնուրաց զինվորի կյանքի գնով սրբագործված, այդուհանդերձ հենց այդ ելակետն էլ արտոնում է հարցնելՙ իսկ մենք հաշվե՞լ ենք մեր «անչափելի» վնասի չափը: | | | |
|
| |