RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1501, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

DWN. 2008 Թ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ

Պ. Ք.

2016 թվականի սկիզբը աշխարհի ֆինանսական շուկաների համար վատթարագույնն էր վերջին տասնամյակների ընթացքում: Շատ հավանական է, որ համաշխարհային տնտեսության մեջ արձանագրվի անկում, որը իր ընդգրկմամբ համեմատելի կլինի 2008 թ. ճգնաժամի հետ, գրում է գերմանական Deutsche Witschafts Nachrichten (DWN) թերթը:

Հոդվածագիր Միխայել Բեռնեգգերը նշում է, որ համաշխարհային տնտեսության աճի խոչընդոտներից մեկը ուժեղ դոլարն է, որը զգալիորեն նվազեցնում է ամերիկյան կորպորացիաների շահույթը:

Ըստ որում, ԱՄՆ դաշնային բանկի արժութային քաղաքականության նախատեսվող խստացումը նույնպես դառնում է ֆոնդային շուկայի անկման պատճառ:

Բեռնեգգերը ավելացնում է, որ տվյալ պայմաններում Չինաստանում արժութային կարգավորիչն իրականացնում է «խրթին շուկայական միջամտություններ», որոնք սպառնում են ՉԺՀ տնտեսության «կոշտ վայրէջքով»:

Ինչ վերաբերում է ճգնաժամի ֆինանսական նախադրյալին, դա նավթի գների փլուզումն է էներգակիրների համընդհանուր գերարտադրության հետեւանքով:

Այդ բոլոր գործոնները ստեղծում են տնտեսական անկման պայմանները, որի ծավալները համադրելի են 2008 թ. ճգնաժամի հետ: Իսկ եթե հաշվի առնենք իրադարձությունների հետագա զարգացման անկանխատեսելիությունը, ապա նոր ճգնաժամը կարող է լինել նախորդից շատ ավելի ուժեղ, նշում է DWN-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ