Երեկ ազգային մեր Բանակի օրն էր: Թե որքանով ըստ արժանվույն նշեցինք այդ օրը, այլ թեմա է, որին հաջորդ էջում անդրադարձել է մեր երիտասարդ աշխատակիցը: Իմ այս սյունակում ուզում եմ անդրադառնալ մեկ այլ թեմայի, անշուշտ Բանակի օրվա առիթով, եւ ոչ միայն:
«Հայկական զինուժի զավթիչ քաղաքականության հետեւանքով Ադրբեջանը ավելի քան 818 միլիարդ դոլարի վնաս է կրել», ըստ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հունվարի 14- ին գերմաներեն տարածած տեղեկատվության, Բաքվի տնտեսագիտական պետական համալսարանում անցկացված սեմինարին այսպիսի հայտարարություն է արել վնասների գնահատման աշխատանքային խումբը: Թեպետ հայ ժողովրդի վերագտածը անչափելի հարստություն է, մանավանդ ու առաջին հերթինՙ ...
ԵԽԽՎ-ն իր կանոնակարգի համաձայն, հունվարի 25-ին նոր նախագահ ընտրեց Պետրո Ագրամունտըՙ մեկ տարի ժամկետով, որը կարող է եւ ամենայն հավանականությամբ կերկարացվի եւս մեկ տարով: Կանոնակարգի համաձայն, ընտրվեցին նաեւ փոխնախագահներ, որոնց թվումՙ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Եբրայերենում մի սիրուն բառ կաՙ լեհախառիշ: Թարգմանաբար այն նշանակումՙ լռելու ժամանակը: Ինչպես գիտենք, կար գյադաների ժամանակը, հետո կամ դրան զուգահեռՙ պատերազմի ժամանակը, հետո նորից գյադաների ժամանակը, որը չի ավարտվում: Կա ուղղակի Ժամանակը, որը եթեր է գնում ռուսական Առաջին ալիքով, ամեն օր ժամը 21-ից, եւ վերջապես կաՙ լեհախառիշը: Այն ընտրություններին նախորդող ...
Նավթամթերքի համաշխարհային գների անկման հետեւանքով Ադրբեջանի տնտեսական ճգնաժամից Հայաստանը շատ բան կարող է սովորել: Ի՞նչ: Փոխել կենսաձեւը մինչեւ տնտեսական ճգնաժամի ալիքի հարվածելը:
Ռամկավար Ազատական կուսակցության «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնի հիմնովին վերանորոգված գրասենյակում հունվարի 23-ին կայացավ ՌԱԿ Հանրապետական վարչության առաջին նիստը Պատգամավորական ժողովից հետո, կազմակերպչական հարցերով ծանրաբեռն օրակարգով: ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն իր ողջույնի խոսքում, արտահայտելով ներկա բոլոր ժողովականների գոհունակությունը ի տես բարեկարգ եւ ամեն հարմարություններով օժտված գրասենյակի, ասաց, որ բարեգործության մեջ ...
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների համաձայն, 2015-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1 տոկոսով: Նկատի ունենալով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ մոտ է տնտեսական (ՀՆԱ) աճի ցուցանիշին, ապա կարելի է ենթադրել, որ մեր երկրի անցյալ տարվա տնտեսական աճի ցուցանիշը կլինի 2,5-3 տոկոսի ...
Խոշոր հարկատուների առաջին տասնյակը 2015-ի ընթացքում, միասին վերցրած, վճարել է գրեթե 192 մլրդ դրամ հարկեր, ինչը մոտ 10 մլրդ դրամով ավելի է, քան 2014-ին խոշոր հարկատուների առաջին տասնյակի վճարածն էր: Այս անգամ եւս առաջին 10 հարկատուները ապահովել են պետական բյուջեով նախատեսված ամբողջ եկամուտների ավելի քան 16 տոկոսը:
Նավթի գների անկանխատեսելիությունը կարծես թե սկսում է աստիճանաբար տեղի տալ: Անընդհատ շարունակվող անկումից հետո, անցած շաբաթվա ընթացքում, նավթի միջազգային գները սկսեցին փոփոխական վայրիվերումներ արձանագրել: Ամենացածր գինը հասավ մինչեւ 28 դոլարի Brent տեսակի նավթի 1 բարելի դիմաց, որից հետո այն բարձրացավ մինչեւ 34 դոլարի, ապա կրկին իջավ եւ այժմ կայունանում է ...
Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց այլեւս վեհաժողովի պատվիրակ չհանդիսացող Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա ներկայացված բանաձեւերի նախագծերը: Առաջինը մերժվեցՙ ձայների շատ փոքր տարբերությամբ, երկրորդն ընդունվեց:
Բոլորս էլ հասկանում ենք, որ միջազգային յուրաքանչյուր կազմակերպությունում, կառույցում եւ այլն, երբ հակահայկական որեւէ զեկույց է քվեարկության դրվում, ապա Թուրքիան (եթե այնտեղ ներկա է) իր քվեարկությամբ ոչնչով չի տարբերվելու Ադրբեջանից: Կոնկրետ ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունն իր բոլոր ներկա անդամներով կողմ է քվեարկել, ինչպես բրիտանացի Ուոլթերի զեկույցին, այնպես էլՙ բոսնուհի Մարկովիչի զեկույցին: ...
Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ում ենթարկվել է վիրահատության (նրա մոտ աղիքային քաղցկեղ է հայտնաբերվել), այն, ինչպես պաշտոնապես հայտնում են ՀԱԿ գրասենյակից, անցել է բարեհաջող, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը անցել է հետվիրահատական ստուգում, կրկին ամեն ինչ լավ է եւ շուտովՙ երկու-երեք շաբաթից նա կվերադառնա Երեւան:
Ի՞նչ են կոչ անում Ազատության հրապարակում այս օրերին տեղադրված փոքրիկ վրանի ընդդիմադիր բնակիչները հավաքված ժողովրդին, եթե, իհարկե, հավաքված ժողովուրդ լինում է: Բացի, իհարկե, բարեւելուց, ռեժիմի հերը պետք է անիծվի կոչերից, ժողովուրդ ջան, ոնց եք, ձեր ցավը տանեմ, սրտացավության բարձրաձայնումից, ...Ամենակարեւորը, ի՞նչ են ասում: Նրանք ասում էՙ «Մենք պետք է շատանանք, ...
Հանրությանը ուղղված իր ելույթում նախագահ Օբաման հայտարարեց, որ հնարավոր եղավ եւս մեկ պատերազմից խուսափելՙ նկատի ունենալով Իրանի միջուկային զենքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի Իրանի դեմ պատժամիջոցները վերանալու էին, իսկ Իրանը ձերբազատվելու էր միջուկային զենքերից: Պատմական այս պայմանագիրը ստորագրվեց 2015 թվի հուլիսի 14-ին, Վիեննայում, վեց առաջավոր երկրների եւ Իրանի ...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներից դուրս, սակայն վեհաժողովի շենքում հունվարի 26-ին կազմակերպվել էր «Հոմո պոլիտիկուս» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացնում է Հովհաննես Լեփսիուսի եւ Էնվեր փաշայի զրույցըՙ թուրք ռեժիսորի եւ թուրք պրոդյուսերի համատեղ մի աշխատանք, որ հիմնված է Լեփսիուսի կյանքից վերցված փաստերի վրա ու մատուցվում է որպես ֆիլմ:
Ռոբերտ Բաերը Մ. Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ է, հեղինակՙ մի շարք գրքերի, որոնք բացահայտում են ինչպես ԿՀՎ-ի, այնպես էլ Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Ու. Բուշի վարչակարգերի գաղտնիքները: Մի քանի անգամ ձերբակալվել է ու կալանքի տակ մնացել որոշ ժամանակ: Որպես ԿՀՎ-ի գործակալ 1991-94 թվականներին աշխատել է Հարավսլավիայում եւ ...
Հիսունվեց րոպե շարունակվեց դրամատիզմով լի այդ թռիչքը, որում հայ օդաչուներըՙ Յակ-40-ի հրամանատար Վարդան Սարգսյանը, օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանը, երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանը, մեխանիկ Աշոտ Այվազյանը, ցուցաբերելով բացառիկ արիություն եւ հնարամտություն, խափանեցին ինքնաթիռի առեւանգման փորձը: Հիսունվեց րոպե ուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը, գործնականում միայնակ, հոգեբանական (եւ ոչ միայն) մարտի մեջ էր ահաբեկչի հետ, որը ...
Բելգիայի պետանվտանգության ծառայությունը արդեն 2012 թվականին տեղյակ էր Փարիզում նախապատրաստվող 2015 թ. նոյեմբերյան ահաբեկչությունների մասին: Սակայն ահաբեկիչների խմբի անդամներին ոչ ոք չխանգարեց Բելգիայից մեկնել Սիրիա եւ վերադառնալ, ասվում է հատուկ ծառայության գրության մեջ, որը հրապարակվել է Laatste Niuws թերթում: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ Բրյուսելումՙ ներգաղթյալներով բնակեցված Մոլենբեկ շրջանի բնակարաններից ...
2016 թվականի սկիզբը աշխարհի ֆինանսական շուկաների համար վատթարագույնն էր վերջին տասնամյակների ընթացքում: Շատ հավանական է, որ համաշխարհային տնտեսության մեջ արձանագրվի անկում, որը իր ընդգրկմամբ համեմատելի կլինի 2008 թ. ճգնաժամի հետ, գրում է գերմանական Deutsche Witschafts Nachrichten (DWN) թերթը:
Ամերիկյան Ջորջթաուն համալսարանում գործող թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ITS) կորցրել է իր հովանավորինՙ թուրքական կառավարությանը, արդարացիորեն առաջացնելով այն հարցը, թե արդյոք, ըստ օսմանյան եւ թուրքական հետազոտությունների ոլորտի որոշ մասնագետների, երկար ժամանակ թուրքական պետության շահերը պաշտպանող այդ կրթական հաստատությունը չափազանց շատ է «անկախացել» եւ ինքնուրույն դարձել, գրում է Էլիզաբեթ Ռեդդենը ...
Սուրբ երկրում աճում է քրիստոնյաների հանդեպ ատելությունը, հունվարի 23- ին ծանուցում է կաթոլիկների առցանց kath.net լրատվականըՙ ներկայացնելով Երուսաղեմում գերմանախոս Բենեդիկտյան աբբայության վրա հրեա ծայրահեղականների նոր հարձակման մասին: «Մենք ուզում ենք Իսրայելում բոլորի հետ խաղաղ գոյակցել, կաթոլիկների համաշխարհային «Եկեղեցին կարիքի մեջ» կազմակերպությանն ասել է հոգեւորական Նիկոդեմուս Շնաբելըՙ զարմանք հայտնելով, թե իր ...
Ստամբուլի իրավապահ մարմինները քննություն են սկսել CNN Turk հեռուստաալիքի լրատվական ծրագրի գլխավոր խմբագրի եւ պրոդյուսերի նկատմամբ, որոնք հրապարակել էին նախագահ Էրդողանին ընդդիմության հասցեագրած մեղադրանքները: Այդ մասին հաղորդում է «Հյուրրիեթ» թերթը:
Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) արեւմտյան շրջանի բաժանմունքի նոր տնօրեն է նշանակվել Միհրան Թումաճանը, տեղեկացնում է ԱՀՀ-ից ստացված պաշտոնական հաղորդագրությունը:
Հունվարի 25-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի լեփ-լեցուն մեծ համերգասրահում կայացավ գալա-համերգ նվիրված Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին: Պատվո հյուրերի օթյակում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջՙ Ռիտա Սարգսյանի հետ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նաեւՙ հատուկ համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած, հայկական արմատներ ունեցող լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին տիկնոջՙ ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում, Հայաստանի տասը մարզում 2015թ.-ին ավարտվել է կիսակառույց 21 տան շինարարություն, եւս 19-ը վերանորոգվել է, որից 10-ըՙ Արագածոտնի մարզում: