Տեւական ընդմիջումից հետո ընդարմացումից դուրս ենք գալիս կամաց-կամաց: Վերսկսում մեր աշխատանքը ափսոսալով անգործության 2,5 շաբաթվա համար, որ պարտադրված «վայելեցինք» բոլորս: (Ի դեպ, այս տեսանկյունից էլ մեր երկիրը օրիգինալ է. աշխարհի մնացած մասում լրատվամիջոցները եւ հատկապես տպագիր մամուլը ավելի բուռն են աշխատում, լույս են տեսնում կրկնակի ու քառակի ծավալներովՙ գովազդային գումարներ ...
Նոր ծավալում են ստանում անցած տարեվերջին վնասազերծված զինված խմբին առնչվող ձերբակալությունները: ԱԱԾ մամուլի հաղորդագրության համաձայն` երեկ ձերբակալվել են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկներ ֆաբրիկա» ԲԲ ընկերության բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: Նրանք կասկածվում են Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք ու զինամթերք իրացնելու, ...
Մենք այն քչաթիվ լրատվամիջոցներից էինք, որ ժամանակին հրճվանքով չընդունեցինք Կարեն Անդրեասյանի նշանակումը ՄԻՊ պաշտոնում, քանի որ, անձի դեմ ոչինչ չունենալով, գտնում էինք, թե այս պաշտոնում կարող է աշխատել ճանաչված, հարգանք վայելող, փորձառու, չքաղաքականացված մեկը, ում կարծիքի հետ հաշվի կնստեն: Ընդհանրապես` դեմ ենք այս ու այն պաշտոնում վերեւների մանկապարտեզի կամ դպրոցական ...
Կառավարության երեկվա նիստի սկզբում Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ներկայացնելով նախարարության ձեռնարկած քայլերը: «Դեռեւս սեպտեմբեր ամսից կազմակերպել ենք H1N1 հարուցիչի դեմ պայքարի համապատասխան դասընթացներ բժիշկների համար, շուրջ 15000 մարդ պատվաստվել է կամավոր սկզբունքով, ներառյալ խոցելի խմբերըՙ մասնավորապես մանկատներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում գտնվող անձինք, ընդունարանների եւ ...
Օրաթերթեր շաբաթաթերթի կը վերածուին, ամսաթերթեր եռամսեայի կը վերածուին, միշտ երեք ամիս, երբեմն վեց ամիս պարտք մնալով ու ժամանակին չհրատարակուելով, ուրիշներ հրաժեշտ կու տան ու կ՛անցնին պատմութեան...
2015 թ. նոյեմբերի 5-ին գերմանական հիվանդանոցներից մեկում մահացել է հայկական գորգագործության մեծ երախտավորըՙ Վոլքմար Գանձհորնը (Volkmar Gantzhorn): Զարմանալիորեն նրա մահվան գույժը ստացել ենք անթույլատրելի ուշացումով, յուրաքանչյուր ռոքերի մահվան բոթը սգացող մեր «օպերատիվ» գործընկերների հետ այդ անփույթ վերաբերմունքի պատասխանատվությունը կրելով նաեւ մենք, մեր թերթը: Այնինչ գերմանացի այս մեծ մասնագետը հայկական գորգարվեստի ...
Հունվարի 12-ը գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի ահավոր սպանդի տարելիցն էր: Մեկ տարի առաջ այդ օրվա լուսաբացին բնակարան ապօրինի մուտք գործած հանցագործի հրազենային կրակոցներով սպանվեցին իրենց անկողիններում խաղաղ քնած ընտանիքի չափահաս ու մանկահասակ վեց անդամները, իսկ սվին-դանակով խոշտանգված յոթերորդ անդամըՙ վեց ամսական Սերյոժան, մահացավ մեկ շաբաթ հետո Երեւանի հիվանդանոցում: Այս ոճրագործության մեջ ...
«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի վերջին ցուցահանդեսները նորություն եւ թարմություն էինՙ ինչպես մշակութային այս օջախի, այնպես էլ արվեստասերների համար: Վարպետի աշխատանքների ցուցադրության զուգորդումը իր աշակերտների նկարների հետ, հետաքրքրական եւ ուսանելի ծրագիր էր, որն ունեցավ երկու նմանաբնույթ ցուցադրություն: Վերջին ցուցահանդեսին («Էդուարդ Իսաբեկյանը եւ իր ուսանողները») ցուցասրահի պատասխանատու Իրինա Իսաբեկյանը տեղեկացրեց ՙ Անդրեյ Շուգարովից, ...
Ազգային արժույթի արժեւորումը կամ արժեզրկումը խոսում է տվյալ երկրի տնտեսության մեջ տեղի ունեցող երեւույթների մասին: Այն, սակայն, տնտեսության կացության ցուցիչներից մեկն է միայն, քանի որ հնարավոր է, որ տվյալ երկրի մոնետար իշխանությունները (կենտրոնական բանկերը) իրենց միջամտությամբ խթանեն ազգային արժույթի արժեզրկումը կամ արժեւորումըՙ կախված նրանից, թե տվյալ պահին տնտեսական ո՞ր խնդիրն ...
«Ադրբեջանական մանաթի արժեզրկումՙ սա դեռ վերջը չէ» հրապարակմամբ, մեր թերթի տարեվերջյան թողարկման մեջ, նշելով նավթի գների անմիջական կապը ադրբեջանական արժույթի վարքագծի հետ, եզրակացրել էինք, որ վերջինիս գահավիժումը շարունակվելու է: Այն ինչ տեղի է ունենում այս օրերին հարեւան երկրում, ապացուցում է մեր կանխատեսման իրավացիությունը:
Հայաստանի Հանրապետությունում առկա սեփական էներգակիրները վերականգնվող բնական պաշարներն են, որոնցից ներկա պայմաններում տեխնիկա-տնտեսական ցուցանիշներով եւ իրացման հնարավորություններով առավել ձեռնտու է գետերի հոսքի ջրաէներգետիկ պաշարների յուրացումը , հողմերի էներգիան եւ այլն:
Վրացական մի շարք լրատվամիջոցների տարածած լուրն այն մասին, թե բանակցություններ են ընթանում Իրանից Հայաստանի տարածքով դեպի հյուսիս գազի մատակարարման մասին, կարելի է ասել, ոգեւորել է հայ հասակաության մի զգալի հատվածի: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում իրանագետների եւ էներգագետների մի հսկայական զանգված «փորձագիտական» կարծիք է տալիս տվյալ տեղեկույթի մասինՙ հաշվելով ՀՀ-ի ...
Որոշ ժամանակ առաջ, երբ կոմպոզիտորների միության նախագահը Ռոբերտ Ամիրխանյանն էր, ով, ի դեպ նաեւ ՀԽՍՀ ինչպես վաստակավոր, այնպես էլ ժողովրդական արտիստ է, եւ ինչպես Շուշան Պետրոսյանը, եղել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր (1999-2003-ին), մայրաքաղաքի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում համերգ էր: Ավելի ճիշտՙ համերգ չէր, այլ համադպրոցական երգի փառատոնի եզրափակիչ փուլ, ...
Հարցին, թե ինչպե՞ս դիմավորեցիք Նոր տարին, գերմանական Քյոլնի շուրջ 200 բնակչուհիներ հազիվ թե պատասխանեն` լավ: Հազիվ թե, որովհետեւ փաստ չէ, որ այն ինչ նրանց հետ տեղի է ունեցել բոլորի սրտով չէր: Հիշեցնենք, հունվարի 1-ի գիշերը, Գերմանիա տեղափոխված մի խումբ միրգրանտներ (հիմնականում մահմեդական) դուրս էին եկել քաղաքում զբոսնելու: Տեսնելով, որ ամեն ...
ՖԻՖԱ-ի հերթական «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել... մի՞թե պարզ չէ ով, հո Լեոնարդո դի Կապրիոն չէ՞ր ճանաչվելու, որը, ի դեպ, անգամ մի Օսկար չունի: Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել էլի Լեոն, բայցՙ Մեսսի: Սա արգենտինացի 27-ամյա ֆուտբոլիստի թվով 5-րդ «Ոսկե գնդակ»-ն է, ավելի վաղ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ էր ...
Պատմության գիրկն անցնող 2015 թվականը հայերիս համար դարձավ չափազանց աշխույժ մի տարի: Հուզախառն ապրումների, քաղաքական ամենատարբեր խաղերի դիմակայման, Ցեղասպանության ճանաչման համար մղված պայքարի մի ամբողջ դարաշրջան էր պարփակված դրանում: Աշխարհի տարբեր վայրերում ապաստան գտած, կոտորածներից մազապուրծ ցիրուցան եղած հայերս հասկացանք, որ մեր արդար դատը շատ ավելի զորեղ է, քան մենք ...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգի նախագծի համաձայն, բավականին կանխատեսելի հարցերի մի խումբ է ներկայացվելու վեհաժողովականների քննարկմանն ու քվեարկությանը: Մասնավորապես, հունվարի 25-29-ը վեհաժողովը պատրաստվում է անդրադառնալ միգրացիոն ճգնաժամի, փախստականների, միջազգային ահաբեկչության, ԵԽԽՎ նախագահի ընտրության հարցերին:
Ավանդների երաշխավորման համակարգը մեր երկրում հարաբերականորեն երիտասարդ համակարգերից է, որի նպատակը բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է:
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ստանձնելով ԵԱՀԿ-ում նախագահությունը, հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ-ի հնարավորությունները հակամարտությունների լուծման հարցում: «Մենք նաեւ մասնակցելու են Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում եւ Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանն եւ ակտիվացնելու ենք ԵԱՀԿ առաքելությունները»:
Դոկտ. Երվանդ Քասունին սփյուռքահայ առավել հայտնի մտավորականներից է. պատմաբան (Կիլիկյան շրջանի ամենահմուտ մասնագետներից), խմբագիր, հրապարակագիր եւ դասախոս: Երկար տարիներ ձեռնհասորեն խմբագրել է «Հայկազեան հայագիտական հանդէսը», իսկ վերջին տարիներինՙ Հայ ավետարանականների «Ջանասէր» ամսագիրը: Ստորեւ լույս տեսնող հոդվածն ստացել ենք մի քանի ամիս առաջ, լույսընծայումը ուշանում էր ոչ միայն նյութերի առատության, այլեւ ...
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը, սակայն ԱԺ է հասել մեկ օր ուշ: Համենայն դեպս, երբ ՄԻՊ գրասենյակից հայտնեցին Պաշտպանի հրաժարականի մասին, ԱԺ-ից տեղեկացրեցին, որ այդ օրը, ժամը 18:00-ի դրությամբ, իրենք ՄԻՊ-ից հրաժարականի դիմում չեն ստացել:
Ռուսական «Գազպրոմ» ընկերության աշխատակիցներից մեկին թալանել են: Դեռեւս անհայտ անձը (կամ անձինք) մտել է աշխատակցի Mitsubishi Outlander մակնիշի մեքենան եւ այնտեղից գողացել աշխատակցին պատկանող Dior բրենդային պայուսակը: Ընդ որում պայուսակը պատրաստված է եղել կոկորդիլոսի սեւ եւ կապույտ կաշիներից եւ գնահատվում է 2 մլն ռուբլի: Ի դեպ, մոսկովյան բրենդային խանութներում տվյալ ...
Հանրապետության առաջին նախագահը մեկնել է ԱՄՆ, ինչպես պաշտոնապես հայտարարվում էՙ բուժման նպատակներով: Նախքան մեկնելը նա հունվարի 8-ին Երեւանում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ, ընդ որում հանդիպման օրակարգը հայտնի չէ:
Տարաշխարհիկ մրգերն այսօր հայ մարդու համարՙ Հայաստանում թե այլուր, բարեբախտաբար ավելի քան սովորական, առօրյա երեւույթ են։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում հայաստանցու համար դրանք հազվագյուտ էին։ Անգամ ցիտրուսային պտուղները դժվար գտանելի, բաղձալի համադամներ էին, հատկապես չքավոր եւ սահմանափակ կենցաղով ապրող խորհրդահայի համար, որի աչքին ոչ միայն անանասն ու բանանը, այլեւ նարինջը ...
Չկա թերեւս մի այնպիսի տոն, որն այնքան համամարդկային լինի, սիրված, սպասված իր գալստյան խորհրդով, բարու, լավի նկատմամբ տածված ակնկալիքով, ինչպիսին Ամանորն է: Տարվա մեջ մեկ անգամ տիրապետողը դառնում է բարին, երբ նոր տարվա սրընթաց մուտքի հետ օդը հագենում է բարեմաղթանքների առատությամբ եւ ամենուր թեւածող դրական այդ էներգիան մի կարճ ժամանակ ...
Գերմանական մի շարք քաղաքներում 2016 թվականը սկսվեց խժդժություններով. հազարավոր արաբ եւ մաղրիբցի ներգաղթյալներ սեռական ոտնձգություններ կազմակերպեցին կանանց դեմ, ինչպես նաեւ կողոպտեցին նրանց: Հետագա օրերին, մասնավորապես հունվարի 9-ին եւ 10-ին, Քյոլնում եւ այլ քաղաքներում անցկացվեցին Արեւմուտքի իսլամացման դեմ պայքարող Pegida եւ «Քյոլնը ընդդեմ աջերի» շարժումների զանգվածային ցույցեր: Ներգաղթի հակառակորդների եւ կողմնակիցների ...
2001 թ. սեպտեմբերի 11-ին աշխարհը ցնցվեց ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգությունից: ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ահաբեկիչները 4 օդանավ են առեւանգել. դրանցից մեկը ջախջախվել է Փենսիլվանիայում, երկրորդով փորձել են հարվածել Պենտագոնի շենքին, իսկ մյուս երկուսը մխրճվել են Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակների մեջ եւ կործանել դրանք: Սակայն Քեմբրիջի համալսարանի ֆիզիկայի փիլիսոփայության դոկտոր Ջոն Դ. ...
Մեքսիկայի իշխանությունները բանտից փախած թմրաբարոն Խոակին Գուսմանին (մականունըՙ «Կարճլիկ») օրերս կրկին ձերբակալել են ավելի վաղ ամերիկացի դերասան եւ բեմադրիչ Շոն Փենին նրա տված հարցազրույցի շնորհիվ: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը, վկայակոչելով Մեքսիկայի իրավապահ մարմինների աղբյուրներ:
Խոզի գրիպից 11-րդ մահացածն ունենք: Երկու օր առաջ առողջապահության նախարարությունից պաշտոնապես հայտնեցին, որ խոզի գրիպ հիվանդությունն աստիճանաբար նահանջում է: Ավելի վաղ նախարարն անձամբ հայտարարել էր, որ երկրում խոզի գրիպի համաճարակ չկա, իսկ Հանրապետության գլխավոր վարակաբանն ասել էր, որ չնայած հիվանդության նման բռնկում Հայաստանում երբեք չի եղել, բայց անհանգստանալու կարիք չկա:
Անդրանիկ ծնած է 1931ին, Պէյլան գիւղաքաղաքին մէջ (Ալեքսանդրեթի սանճաք, այժմ` Թուրքիա) հասանպէյլցի (Ամանոս) ծանօթ ազգային Մատթէոս աղա Քեշիշեանի յարկին տակ: Նախնական ուսումը ստացած է տեղւոյն հայկական վարժարանին մէջ: Անդրանիկի ծնողները, որոնք հիմնադիրը եղած են Պէյլանի եւ շրջակայքի ՀԲԸՄի մասնաճիւղերուն, ծնած օրէն իսկ Միութեան անդամ արձանագրած են զինք: Սանճաքի պարպումով, Պէյրութ ...
Ռամկավար Ազատական կուսակցության հրատարակությամբ օրերս լույս տեսավ կուսակցության փոխատենապետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանի «Էներգետիկ անվտանգությունը եւ աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-կասպյան տարածաշրջանում» կարեւոր աշխատությունը «Տիգրան Մեծ» հրատարակչատան տպարանում: 257 էջանոց աշխատությունը հրատարակության համար երաշխավորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը, խմբագիրն է դոկտ., պրոֆ. Աշոտ Ենգոյանը, ...