RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



Տեղադրվել է` 2016-01-17 20:28:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1537, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՈՒՐԻՇ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐ ՉԿԱ՞Ն

Հ. ԱՖՅԱՆ

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ստանձնելով ԵԱՀԿ-ում նախագահությունը, հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ-ի հնարավորությունները հակամարտությունների լուծման հարցում: «Մենք նաեւ մասնակցելու են Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում եւ Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանն եւ ակտիվացնելու ենք ԵԱՀԿ առաքելությունները»:

Նախարար Շտայնմայերը չի մանրամասնել, թե այդ Գերմանիա՞ն է մասնակցելու կոնկրետ ԼՂ հակամարտության լուծմանը, թե՞ ԵԱՀԿ-ն:

Զուգահեռաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը Լոնդոնում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ապա Ուորլիքը Twitter-ի իր էջում հանդիպման մասին գրել է. «Քննարկումը հաջող ընթացավ»:

Տրամաբանում ենք, որ այսուհետ ոչ միայն Գերմանիան, այլեւ Մեծ Բրիտանիան եւս մասնակցելու է ԼՂ հակամարտության լուծում գտնելու գործընթացին: Մնում է միայն, որ այդ գործընթացին մասնակցի նաեւ Ադրբեջանը: Ի դեպ, ուրիշ ցանկացողներ չկա՞ն: Պորտուգալիա, դո՛ւ ի՞նչ կասես...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ