ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ Ռամկավար Ազատական կուսակցության հրատարակությամբ օրերս լույս տեսավ կուսակցության փոխատենապետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանի «Էներգետիկ անվտանգությունը եւ աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-կասպյան տարածաշրջանում» կարեւոր աշխատությունը «Տիգրան Մեծ» հրատարակչատան տպարանում: 257 էջանոց աշխատությունը հրատարակության համար երաշխավորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը, խմբագիրն է դոկտ., պրոֆ. Աշոտ Ենգոյանը, գիտական խոհրդատունՙ տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: ՌԱԿ Հանրապետական վարչությունը առաջիկայում կկազմակերպի գրքի քննարկում-ներկայացումը մասնագիտական շրջանակի եւ լրագրողների համար: |