RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016



Տեղադրվել է` 2016-01-17 20:28:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2557, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր ծավալում են ստանում անցած տարեվերջին վնասազերծված զինված խմբին առնչվող ձերբակալությունները: ԱԱԾ մամուլի հաղորդագրության համաձայն` երեկ ձերբակալվել են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկներ ֆաբրիկա» ԲԲ ընկերության բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: Նրանք կասկածվում են Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք ու զինամթերք իրացնելու, պահելու մեջ: Ձերբակալված անձանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել: Ով չի հիշում` հիշեցնենք, որ Գառնիկ Մարգարյանը 2003-ին նախագահի թեկնածու էր, իսկ ավելի վաղ աշխատել է ՆԳՆ համակարգում: Իրացնելը չգիտենք, բայց որ լավ փնտրեն` մեր բոլոր օլիգարխների մոտ զենք-զինամթերքի կոմպլեկտներ կգտնվեն, այսինքն` զենք պահելու հոդվածը ցանկության դեպքում կարելի է լայնորեն կիրառել: Մինչդեռ, նկատենք, որ հանցավոր խմբի շրջանակում ձերբակալված անձանց մեջ կան նաեւ ազատամարտիկներ, որոնք մասնակցել են Արցախի ազատագրմանը: Հասարակությանը հարկավոր է ոչ թե այս գործի տեւական գաղտնիություն` նախաքննության պատրվակով, այլ որքան հնարավոր է կալանվածերի մեղքի վերաբերյալ ապացույցների շուտափույթ ներկայացում հանրությանը, կամ էլ անմեղների, եթե այդպիսիք կան, ազատ արձակում: Այլապես հանրության մեջ ծաղկում է բանահյուսությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ