Նախորդ ուրբաթ օրը, Իստամբուլի Կապույտ մզկիթում աղոթելուց եւ հետիոտն դեպի մոտակայքում գտնվող հրապարակ գնալուց հետո, որտեղ երեք օր առաջ պայթել էր ինքնասպան ահաբեկչի ականըՙ խլելով գերմանացի 10 զբոսաշրջիկի կյանք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ հակիրճ խոսքերով ահաբեկչական այդ արարքը դատապարտելուց եւ այն «Իսլամական պետությանը» վերագրելուց հետո ընդարձակ անդրադարձ կատարեց ...
Ինչպես ծանուցում է israelnetz - ը, Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը հունվարի 19- ին այցելելով Բեթղեհեմի Ծննդյան եկեղեցի, քրիստոնյաներին արժեւորել էՙ նրանց «երկրի աղ» անվանելով: Հին տոմարով հայկական սուրբծննդյան տոնին մասնակցելովՙ նախագահը քննադատություն է հնչեցրել է Իսրայելի հասցեինՙ գրավյալ տարածքները նկատի առնելով: Նա ընդգծել է, որ պաղեստինցիների եւ հայերիՙ պատմությունից ...
Հունվարի 18-ին Մոսկվայի դատարաններից մեկում սկսվեց հայազգի հայտնի գործարար եւ բարեգործ, Արցախում յուրօրինակ եւ ժողովրդաշեն բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Լեւոն Հայրապետյանի դատական նոր գործի քննությունըՙ 10 տարվա արգելափակում ենթադրող շինծու մեղադրանքով: Դատական նիստին ներկա է եղել մոսկովյան լրատվամիջոցներից մեկի թղթակիցը, ազգությամբ հայ, որ նիստից ստացած իր տպավորությունները մեզ է ներկայացրել ...
Այս նոր տարում Հայաստանը դիվանագիտական նոր մարտահրավերներ է դիմակայումՙ դարձյալ իր փոքր տարածքային չափսերի եւ ընտրած դաշնակիցների հետեւանքով: Չնայած թվում է, թե այս երկու պատճառները կապ չունեն խնդրի էության հետ, այնուամենայնիվ հենց դրանք, ինչպես նաեւ իր թշնամիների հարուստ գրպաններն են ընկած այդ մարտահրավերների հիմքում:
Գործնականը տեսությունից տարբերվում է արդյունքների շոշափելիությամբ ու չափելիությամբ, հատկապես երբ հարցն առնչվում է պետությունների, երկրների ներկայացուցիչներին, խորհրդարանականներին: Տեսականորեն դեռեւս առկա է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգի նախագծում հայտնված եւ ոչ հայանպաստ ձեւակերպումներով աչքի ընկնող երկու զեկույցներիՙ բանաձեւ դառնալու հնարավորության սահմանափակման հեռանկար:
Ինչպե՞ս որոնել եւ ստեղծել 21րդ դարում հայ լինելու եւ հայությունը պահպանելու նոր ուղիներ: Անցել են այն օրերը, երբ հայերն սփյուռքում համախմբվում էին հայկական ակումբների եւ կազմակերպությունների շուրջ, պարզապես որովհետեւ հայեր էին եւ ցանկանում էին հայ մնալ: Նոր դարաշրջանը նոր պահանջներ է դնում: Ծնողներն առավել բարձր որակավորման վարժարաններ եւ դասատուներ են ...
Այնքան մեծ փափաք ունիմ մեր պետական մարդոց, գոնէ մէկ անգամուան համար, տեսնել երթուղային կանգառներէն «մարշուտնիի», կամ «ավտոպուսի» մէջ խցկուիլը: Միայն մէկ անգամ. տեսնեմ զիրենք ինչպէ՞ս կը թխմուին այդ սարտինի տուփերուն մէջ. նայիմ ինչպէ՞ս ոտք դնելու տեղ կը գտնեն, ինչպէ՞ս կորաքամակ կը մնան մինչեւ տեղ հասնին, ինչպէ՞ս իրար վրայ կը փլին ...
Հունվարի 20-ին Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Սիրիայի Հանրապետության հավատարմատար պրն Մոհամմադ Իսսամ Նայյալի հետ, վերջինիս հրավերով: Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում արծարծվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ինչպեսՙ սիրիական տագնապի ներկա վիճակըՙ հատկապես ռուսաստանյան ռազմաքաղաքական միջամտությունից հետո, ...
Այս վերնագրով Վաշինգտոնից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հունվարի 14-ին Մ. Նահանգների մայրաքաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի եւ հոգեւոր հովիվ Տեր Հովսեփ քհն. Կարապետյանի հյուրընկալությամբ հրաժեշտի հանդիպում է կազմակերպվել ի պատիվ Մ. Նահանգներում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանիՙ Վաշինգտոնից նրա մեկնելու եւ Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնն ստանձնելու ...
Ռացիոնալ (տրամաբանական եւ հիմնավորված) մտածողության պակասն այսօր Հայաստանի հասարակական կյանքի գլխավոր խնդիրն է, որին բախվում ենք անընդհատ: Դրա հետեւանքով, միակողմանի տեղեկատվական եւ քարոզչական լրահոսի ազդեցությամբ, այս կամ այն խնդրի առնչությամբ ձեւավորվում է դրա խորքային պատճառները անտեսող հասարակական կարծիք: Նման օրինակներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի շուրջ ստեղծված վիճակն է, որը ...
Հայաստանը դիմել է Ռուսաստանին մեր երկրին մատակարարվող գազի գնի իջեցման համար: Նման խնդրանքով հայ գործարարները դիմել էին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին : Վերջինս էլ հայտնել է, որ այդ հարցով իրենք դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին եւ ակնկալում են ստանալ դրական լուծումՙ «հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր ...
Երեկ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե ԵԽԽՎ-ն վերածվում է շաբաշ վերցնող պարուհու: Պարոն Բաբայանը սա հենց այնպես չի ասել: Բանն այն է, որ ԵԽԽՎ-ի օրերս մեկնարկող ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում տեղ են գտել երկու հակահայկական զեկույցներ, որոնք համաեվրոպական այս կառույցը պետք է քննարկի: Շեշտում եմՙ ...
Այս օրերին Անգլիան իր տեղը չի գտնում: Ընդ որում դա պայմանավորված չէ ո՛չ նավթի համաշխարհային գների անկումով, ո՛չ հարեւան (եթե իհարկե Անգլիան հարեւաններ ունի) Ֆրանսիայի տնտեսությունում սահմանված պարտադիր խնայողությունների հարցով, ո՛չ իսլամիստ ծայրահեղականների հրապարակած նորՙ Լոնդոնը պայթեցնելու վերաբերյալ տեսաուղերձի, ոչ էլ անգամ արքայազն Ուիլյամի ճաղատության փաստի հետ եւ կամ այն ...
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում նոր գրառում է կատարել: Ուորլիքը գրել է. «Վաշինգտոնում ԼՂ հակամարտության շուրջ գերազանց քննարկումներ անցկացրեցինք»:
Չորեքշաբթի օրը շվեցարական Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: 40 րոպե տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմՙ եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ, ապա քննարկել են ԼՂ հակամարտությունը:
Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացման, կամ գրեթե վերացման հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել... «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը, որը ողջունել է պատժամիջոցների հանումը: Հայտարարության տեքստում կարդում ենք. «Ոչ լեգիտիմ իշխանությունն ի վիճակի չէ կյանքի կոչելու մեր երկրի առջեւ բացվող պատմական հնարավորությունը»:
2015 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, էական համարելով բանկային (վճարային) քարտերի ոլորտում զեղծարարությունների թվաքանակի աճը, ձեռնարկեց մի շարք փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում վճարային քարտերի թողարկման եւ սպասարկման կանոններում: Նոր կանոններն իրենց բնույթով կարելի է համարել փորձարարական, քանի որ վերջիններս պետք է էականորեն փոխեն բանկային քարտերի սպասարկման որակը եւ, ինչը հատկանշական է, ...
Աշխարհի բնակչության աղքատ կեսը կազմող ավելի քան 3,6 մլրդ անձանց ընդհանուր ունեցվածքը 2010 թվականից ի վեր նվազել է 1 տրիլիոն դոլարով: Այս տվյալներն են բերվում աղքատության դեմ պայքարող Oxfam ոչ առեւտրային կազմակերպության զեկուցագրում: Նշվում է, որ գումարային առումով ճիշտ այդքան է կազմում մոլորակի 62 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը: Նույն ժամանակամիջոցում ...
Հենց լսում ենք համաշխարհային նշանակության այս կամ այն գյուտի մասին, անմիջապես հետաքրքրվում ենքՙ հեղինակը հա՞յ է: Մեր ինքնագնահատականն ու առհասարակ բոլոր գնահատականները մեր երկրում են ցածր. հենց ոտքներս դուրս ենք հանում, ամեն ինչ փոխվում է:
Հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրված ու երբեւէ թերեւս ամենից մեծ տարածում ստացած գիրքը ամերիկահայ երախտաշատ պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» անգլերեն հատորն է: Բնագրով վեց հրատարակություններից եւ իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, հայերեն եւ ռուսերեն թարգմանություններից հետո Բուռնությանի գիրքը հրատարակվել է նաեւ ճապոներեն («Արումենիա-ձին նո ռեկիսի»): ...
Սիրիական ռազմաճակատը մերձաւորարեւելեան վիթխարի ռազմաբեմի բազմաթիւ իրական եւ հաւանական ռազմաճակատներից միայն մէկն է: Այստեղ 2011 թուականից առայսօր մղւում են արիւնահեղ գործողութիւններ:
Օսմանյան կայսրությունում քրիստոնեական փոքրամասնությունների նկատմամբ վարված «հանդուրժողական» (տոլերանտ) քաղաքականության մասին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ամանորյա հայտարարությունը հիվանդագին ընդունվեց Հայաստանում: Մինչդեռ պարզ է, որ քաղաքական լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում ինտելեկտուալ կրոնապետի կողմից արտահայտված այդ միտքը ոչ մի կապ չունի պատմության հետ եւ իր ողջ էությամբ ներքաղաքական բնույթ է ...
Ներկա պայմաններում, առավելաբար սփյուռքյան իրականության մեջ գրական -գեղարվեստական հանդեսների կանոնավոր տպագրությունը հուսադրող է, անգամ նվազագույն տպաքանակի պարագայում: Բեյրութում լույս տեսնող «Կամար» հանդեսը բարեհաջող շարունակում է իր գործունեությունըՙ Հայաստան - Սփյուռք մշակութային կամարող առաքելությամբ: Վերջին երկու համարները (23, 24) «Ազգի» խմբագրության ստացած, բովանդակում են հայրենի եւ սփյուռքի գրողների արձակ եւ չափածո ...
Յոթանասուհինգ տարեկանում անցյալ դեկտեմբերին վախճանվել է Իսրայելի Քնեսեթի պատգամավոր, կրթության նախկին նախարար Յոսսի Սարիդը : «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ, Ամերիկայի Հայկական համագումարում հիշել են նրա հարատեւ եւ չթուլացող ջանքերը Հայոց ցեղասպանության թեման ընդգրկելու դպրոցական ուսումնական ծրագրերում եւ պահանջը, որ կառավարությունը պաշտոնապես ճանաչի այն: Հատկանշական էր, նշել են ...
«Հիշողությունները մեր հասարակական կյանքի անբաժանելի մասն են կազմում եւ կրնկակոխ հետապնդում են մեզ ամենուրեք», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Քլիվելենդի (ԱՄՆ) պետական համալսարանի նախկին դասախոս եւ վարչական անդամ Պաուլա Բլոկը, գրախոսելով «Ուեսթ ըվ Ուեսթ Բուքս» հրատարակչատան լույս ընծայած Դանիել Մելնիքի «The Ash Tree» (Հացենին) վեպը, որն ...
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում ի մի են բերված «Իսլամական պետության» (ԻՊ, ISIS) մասին տարբեր հեղինակների (Մարտին Չուլով, Դեյվիդ Շարիատմատարի, Նաֆիս Համիդ, Սկոթ Աթրան: Վերջինս Փարիզի «Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի» մարդաբանության բաժանմունքի տնօրենն է, ավագ գիտաշխատող Օքսֆորդ համալսարանում (Անգլիա): Հեղինակ է ահաբեկչության, բռնության եւ կրոնի թեմաներով բազմաթիվ հոդվածների) կարծիքներից եւ համացանցային ...
Որքան մոտենում է Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման բանակցությունների սկիզբը, աշխարհում այնքան ավելի շատ են հիշում մերձավորարեւելյան քրիստոնյաների դժբախտությունները: ԱՄՆ-ում կաթոլիկների եպիսկոպոսությունը, մի շարք հասարակական եւ քաղաքական գործիչներ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից պահանջում են Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների կատարած չարագործությունները ճանաչել իբրեւ ցեղասպանություն: Օրերս համանման պահանջով հանդես ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակներում հյուրընկալվել են Շիրակի մարզի սահմանամերձ Բագրավան գյուղում բնակվող Հովհաննիսյաններին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի թարմացված բջջային տարբերակը, որը թույլ է տալիս օգտվել բջջային ծառայությունները վերահսկելու ընդլայնված հնարավորություններից. գտնել ռոումինգ ծառայություններին եւ սակագնային պլաններին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունները, ծանոթանալ հատուկ առաջարկներին, ծածկույթի քարտեզին եւ ընկերության սպասարկման կենտրոնների հասցեներին ու աշխատանքային ժամերին:
Վերջերս մարմնիս թիկունքամասի վերեւում ուժեղ քոր սկսվեց: Քանի որ ձեռքերս, ոչ իմ մեղքով, բնականից կարճ են ստացվել եւ այդ քորն էլ բավականին անհասանելի տեղում էր առաջանում, դժվարություններ ծագեցինՙ քորը հանգստացնելու գործողությունը ի կատար ածելիս: Հո, անընդհատ չէի դիմելու որեւէ մեկին ու խնդրելու, որ մեջքամասս քորի: Ամոթ է, չէ՞, հարեւանները լսեն, ...