RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-01-21 23:38:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1431, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԲԱՐԵԿԱՐԳ ՏՈՒՆԸ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակներում հյուրընկալվել են Շիրակի մարզի սահմանամերձ Բագրավան գյուղում բնակվող Հովհաննիսյաններին:

Հովհաննիսյանները Բագրավան են տեղափոխվել քառասուն տարի առաջՙ սահմանամերձ Խարկով գյուղից: Գնել են կոմունալ տարրական հարմարություններ չունեցող երեքսենյականոց տունՙ փորձելով վերանորոգել այն: Աճող ընտանիքի հոգսը, սակայն, այդ հնարավորությունը չի տվել: 23 տարի առաջ նրանց հաջողվել է միայն փոխել տանիքը, որն էլ ժամանակի ընթացքում նորից քայքայվել է: Տասն անձից բաղկացած Հովհաննիսյանների համար նոր հնարավորություների ժամանակ է սկսվել:

«Այս ծրագիրն իսկական փրկություն էր մեր ընտանիքի համար: Տանը նույնիսկ ննջասենյակներ չկային, էլ չեմ ասում խոհանոցի ու սանհանգույցի մասին: Այժմ բոլորովին այլ է. ունենք բարեկարգված տուն, տղաներս երկուսն էլ ամուսնացել են, իրենց ընտանիքներն ունեն: Բոլորիս երազանքն իրականություն է դարձել»,-ասել է Հովհաննիսյանների ընտանիքի հայրըՙ Գրիգորը :

«Այս եւ մյուս համայնքներում աշխատանքներն իրականացվել են սիրով եւ կարեւոր առաքելությամբ: Նման ծրագրերով մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին հորդորել, որ խնդիրները լուծելու համար ազատվեն հուսահատության գերությունից: Եվ որքան վճռական ու հաստատակամ լինեն` այնքան արագ կհասնեն արդյունքի: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են շինարարությանը, յուրաքանչյուր քարի հետՙ տան պատերում ամրացրել են ապագայի հանդեպ լավատեսությունն ու հավատը: Տարիներն իրենց հետ կտանեն եւ ֆիզիկական աշխատանքի ծանրաբեռնվածությունը, եւ դժվար անցյալի հիշողությունները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Ընտանիքին տրված մի փոքր հնարավորությունն անգամ բացահայտում է թաքնված ներուժը: Այս ընտանիքի տղաները տունն ամբողջությամբ իրենք են նորոգել, ձեւափոխել, շինարարական լուծումներ գտել: Համոզված եմ, որ այս ընտանիքի համար դա նվաճումների սկիզբն է միայն»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Հիշեցնենք, որ 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Արդյունքից օգտվել է 93 ընտանիք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ