ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍ. «ՀԱՅԵՐԸ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԱՂՆ ԵՆ» Ան. Հ. Ինչպես ծանուցում է israelnetz - ը, Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը հունվարի 19- ին այցելելով Բեթղեհեմի Ծննդյան եկեղեցի, քրիստոնյաներին արժեւորել էՙ նրանց «երկրի աղ» անվանելով: Հին տոմարով հայկական սուրբծննդյան տոնին մասնակցելովՙ նախագահը քննադատություն է հնչեցրել է Իսրայելի հասցեինՙ գրավյալ տարածքները նկատի առնելով: Նա ընդգծել է, որ պաղեստինցիների եւ հայերիՙ պատմությունից քաղած փորձառությունը համեմատելի է: Աբբասը լավագույն ողջույններն է հղել «Պաղեստինում, Հայաստանում եւ աշխարհի տարբեր վայրերում բնակվող հայ եղբայրներին», իր պաշտոնակից Սերժ Սարգսյանին հեռակա հրավիրել Պաղեստին, գրում է israelnetz-ը, հղում անելով պաղեստինյան WAFA գործակալությանը: «Պաղեստինցիներս հայերի նման ճնշվել ենք, ահաբեկության ենթարկվել, բռնի տեղահանվել, 1948-ին արտագաղթել»: Այնուհետ Աբբասն ընդգծել իրՙ քրիստոնյաների արտագաղթի դեմ կեցվածքը: «Մենք ծառայում ենք նույն աստծուն, նույն հայրենիքին, մտահոգվում ենք նրա համար: Ով կոչ է անում քրիստոնյաներից, առաջին հերթին հայերից ազատվել, նախանձից թող պայթի, քանի որ հայերը միշտ մնալու են Երուսաղեմում, Ռամալլահում եւ Բեթղեհեմում»: |