RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016



Տեղադրվել է` 2016-01-21 23:38:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1780, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀՐԱԺԵՇՏ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Այս վերնագրով Վաշինգտոնից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հունվարի 14-ին Մ. Նահանգների մայրաքաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի եւ հոգեւոր հովիվ Տեր Հովսեփ քհն. Կարապետյանի հյուրընկալությամբ հրաժեշտի հանդիպում է կազմակերպվել ի պատիվ Մ. Նահանգներում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանիՙ Վաշինգտոնից նրա մեկնելու եւ Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հրաժեշտի ընդունելությունը վայելում էր Արեւելյան թեմի առաջնորդ գերշ. Խաժակ արք. Պարսամյանի հովանավորությունը: Սրբազանն իր ելույթում ընդգծել է պրն Տ. Սարգսյանի իրագործումների կարեւորությունը ՀՀ կենտրոնական դրամատան նախագահի, ՀՀ վարչապետի եւ ՀՀ դեսպանի պաշտոններում, չմոռանալով գնահատել նրա դերը նաեւ Արարատյան հայրապետական թեմի խորհրդի նախագահի պաշտոնում:

Հրաժեշտի խոսք են ասել Ամերիկայի հայկական համագումարի վարչության անդամ Անի Թոթանը, Ռիտա Պալյանը եւ Տեր Հովսեփը:

Ձեռնարկին մասնակցել են նաեւ գաղթօջախի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվումՙ ՌԱԿ Մ. Նահանգների Արեւելյան շրջանի վարչության անդամ Գեւորգ Մարաշլյանը եւ Հայաստանից ՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Վարազդատ Ավոյանը: Ռամկավար գործիչները նորանոր հաջողություններ են մաղթել Տ. Սարգսյանին:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնն ստանձնելու է Գրիգոր Հովհաննիսյանը:

Նկար 1. Ձախից աջՙ Գեւորգ Մարաշլյան, Տիգրան Սարգսյան իր կրտսեր որդուՙ Մարկոսի հետ, Արմեն Սարգսյանՙ Չինաստանում ՀՀ դեսպան, եւ Վարազդատ Ավոյան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ