4 ՐՈՊԵ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Չորեքշաբթի օրը շվեցարական Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: 40 րոպե տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմՙ եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ, ապա քննարկել են ԼՂ հակամարտությունը: Ենթադրում ենք, որ ԼՂ հակամարտության մասին թուրք բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են խոսել հանդիպման 36-րդ րոպեից (մինչ այդ գոհունակություն են հայտնել եղբայրությունից եւ բարեկամությունից), հետեւաբար ԼՂ-ն քննարկման թեմա է եղել 4 րոպե: Բայց սա միայն ենթադրում ենք. շատ հնարավոր է, որ Ալիեւն ու Դավութօղլուն ԼՂ-ի հարցի քննարկմանը հատկացրել են 36 րոպե, իսկ այ երկկողմ եղբայրությանըՙ 4: Առաջին պարագայում նշանակում է, որ ԼՂ-ի հարցը երկու թուրքական պետությունների համար ամենեւին էլ կարեւոր չէ, երկրորդը նշանակում է, որ երկկողմ եղբայրությունը նրանց համար 4 րոպեում քննարկելիք բան է: |