RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016



Տեղադրվել է` 2016-03-11 12:17:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2138, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՊԵԿ-Ի ՊԵՏԻ ԵՂԲՈՐ ԳՈՐԾԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏԻՐ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ պետ Հովհաննես Հովսեփյանից երեկ լրագրողները փորձել են ճշտել, թե որտեղի՞ց են գոյացել վերջինիս ֆինանսական միջոցները, որոնք Հովսեփյանը ներկայացրել է իր կարողության հայտարարագրում: Հովսեփյանը պատասխանել է, որ այդ մեծ գումարները նրան ուղարկել է իր եղբայրը, որն ապրում եւ աշխատում է Ռուսաստանում: Լրագրողները Հովսեփյանից ճշտել են նաեւ, թե ինչպե՞ս է վերջինս պայքարելու մենաշնորհների դեմ: ՊԵԿ ղեկավարն ասել էՙ «Շատ մարտականորեն»:

Ցավոք լրագրողները Հովսեփյանից չեն ճշտել, թե ի՞նչ է աշխատում իր եղբայրը Ռուսաստանում, մինչդեռ սա շատ կարեւոր է, քանի որ մեզ բոլորիս էլ ֆինանսական միջոցներ ուղարկում են Ռուսաստանից, բայց միայն Հովհաննես Հովսեփյանին եղբայրն է նրան ահռելի չափի գումար ուղարկում: Հավանաբար նա էլ Ռուսաստանում է մարտականորեն աշխատում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ