RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016



Տեղադրվել է` 2016-03-11 12:17:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2298, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԱՇՆԱԿՑԻՆՙ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Վաշինգտոն փոստ: Փետրվարի 26: Էնդրու Բոուենՙ Ազգային Շահի կենտրոնի ավագ աշխ.

Փետրվարի 21-ի համարի առաջին էջում «Թուրքիայի համար խաղադրույքները բարձրանում են, մինչ անախորժություններն ավելանում են» խորագրի ներքո տպագրված հոդվածը մեծ նշանակության մի կրիտիկական հարց էր առաջ քաշում. ընդլայնվող ռազմական դաշինքը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ սպառնում է Մ. Նահանգների կարեւորագույն դաշնակցին եւ ԻՊ-ի դեմ իր կռվի գործընկերոջը:

Հայտարարությունը, որ Ռուսաստանը ռեակտիվ կործանիչների եւ մարտական ուղղաթիռների մի նոր խմբաքանակ է ուղարկում թուրքական սահմանից ընդամենը 25 մղոն հեռավորության վրա գտնվող իր ռազմական բազանՙ ընդամենը վերջին նորությունն է այդ դաշինքի:

Երկու երկրների տնտեսական եւ ռազմական կապերը խորը արմատներ ունեն: Դրանց սատարում են տնտեսական եւ անվտանգության համաձայնագրերը եւ 2 ռազմական բազաները, որոնցից մեկը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքից անմիջապես դուրս: Նշանակալի է, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ Թուրքիայի հետ սահմանակից է եւ ռուսական զորամիավորումներ ունի տեղակայված մշտապես իր տարածքում:

Չնայած Հայաստանը հազարավոր ռուսական զորամիավորումներ է հյուրընկալում եւ նորագույն զենքեր է ձեռք բերում, Մ. Նահանգների բարձրաստիճան ղեկավարները այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում այդ զարգացումներին: Մինչ նրանք տարեվերջին ծննդյան տոներին էին նախապատրաստվում, Ռուսաստանն ու Հայաստանը լայն ընդգրկում ունեցող օդային պաշտպանության համաձայնագիր կնքեցին իրար հետ:

Ժամանակն է, որ Վաշինգտոնը որոշի, թե ովքեր են տարածաշրջանում մեր իսկական դաշնակիցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 11-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ