Հարցազրույցների կամ դասախոսությունների ժամանակ ինձ ամենահաճախ տրվող հարցը հետեւյալն է. «Տպագիր մամուլը մեռնո՞ւմ է»: Պատասխանս լինում էՙ «Ո՛չ, բայց...»: Եվ ինչքան ինքնավստահ ու վճռական է հնչում իմ «ոչը», այդքան անվստահ ու տարակուսելի է լինում «բայցը»: «Բայցը» ենթադրում է բացատրություններ...
Առաջին անգամը չէ, որ Վրաստանը ապացուցում է Հայաստանի «բարեհաճ թշնամին» լինելու իր հանգամանքը: Չնայած խաչը աչքի ընկնող դիրքով դրոշմված է Վրաստանի դրոշի վրա, քրիստոնեական եղբայրությունը, պարզվում է, այնքան էլ մեծ նշանակություն չունի վրացական կառավարության համար: Այլապես որոշ հաշվենկատություն եւ զորակցություն գոյություն կունենար իսլամական պետությունների օվկիանոսում միակ երկու քրիստոնյա երկրների միջեւ:
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձեւը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ դատի հանձնախումբը: Բանաձեւի հեղինակները եւ հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները եւ Դեմետրիուս Դուգլասն էին:
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների նորաստեղծ կոմիտեի նորանշանակ պետ Հովհաննես Հովսեփյանին հարկային եւ մաքսային մարմինների ղեկավար կազմին երեկ ներկայացնող նախագահ Սերժ Սարգսյանը հետաքրքրական մի քանի դիտարկում է արել: Դրանցից մեկը հեռուն գնացող ենթատեքստ ունի.«Ձեր աշխատանքը, առավել եւս արտաքին բացասական ազդակների հետ կապված մեր տնտեսության վիճակը ինձ մղում են նրան, որպեսզի պետական ...
Սատանան, ինչպես միշտ, մանրամասների մեջ է: Խոսքն այս անգամ վերաբերում է Ընտրական օրենսգրքի նոր նախագծին, որով ԸՕ-ն պետք է համապատասխանեցվի հանրաքվեով անցած Սահմանադրությանը: Այսինքն` Սահմանադրությունը չէ, որ որոշելու է խորհրդարան ու գործադիր ունենալու որակը, այլ Ընտրական օրենսգիրքը, որը դեռ խորհրդարանական ծանր քննարկումներ է անցնելու, որպեսզի ըստ Սահմանադրության մինչեւ հունիսի 1-ը ...
Բեռլինում կայացած «Կայունությունը եւ անվտանգությունը Հարավային Կովկասում. գերմանա- ադրբեջանական համագործակցության հեռանկարները» թեմայով սիմպոզիումի ժամանակ գերմանացի քաղաքական գործիչները խոսել են ղարաբաղյան խնդրի լուծման մեջ ԵԱՀԿ նախագահող երկրիՙ Գերմանիայի առավել ակտիվ դերակատարման մասին: Մարտի 2-ին ադրբեջանական «Ազերթաջը»ՙ անդրադառնալով չորրորդ անգամ կազմակերպված հիշյալ սիմպոզիումին, իրազեկում է, թե մոտ 200 հյուրեր են ներկա եղել ...
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը պետք չէ դասել արտառոց երեւույթների շարքը: Կուսակցությունները ի վերջո պայքարում են իշխանության համար եւ այդ իշխանությունը դիտարկում որպես միջոց իրենց քաղաքական նպատակների եւ ծրագրերի իրականացման համար: Մեծ հաշվով այդքան էլ էական չէ, թե նրանք իշխանության կգան միայնակ, թե՞ այլ քաղաքական ուժի հետ: Համաշխարհային քաղաքական կյանքը լի է ...
Դժվարին համարվող տարումՙ 2015-ին Հայաստանն ունեցավ 3 տոկոս տնտեսական աճ: Այդ ցուցանիշը օրերս հրապարակեց ազգային վիճակագրական ծառայությունը: Այս համատեքստում հիշեցնենք անցյալ տարվա տնտեսական աճի կանխատեսվող տարբերակները: Այսպեսՙ ՀՀ պետական բյուջեում դրված էր 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս, ...
Ներդրումային ծրագրի շրջանակում «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կառավարության երեկվա որոշմամբ կհետաձգվի երեք տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում «Յուքոմ» ընկերությունը նախատեսում է կառուցել 4G (LTE) սերնդի բջջային ցանց եւ հզորացնել առկա 2G/3G ցանցը, ինչը թույլ կտա մատուցել առավել բարձր որակի եւ առավել բազմազան հեռահաղորդակցության ...
Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2015թ.հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոններ` փուլ 1» ֆինանսական պայմանագրին: Ըստ հիմնավորման, ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 8 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի երեք բաղադրիչներն ուղղված են Երեւանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Առաջին ...
Վարազդատ Ավոյանն անդամակցեց ՌԱԿ-ին 1991-ին եւ շատ շուտով դարձավ ամենաաչքի ընկնող առաջնորդներց մեկը Հայաստանի խորհրդարանում: Շիրակի մարզում ծնված հայորդին անձնական մեծ կորուստ կրեց 1988-ի երկրաշարժի ժամանակ, բայց հետագայում իր կյանքը նվիրեց իր ծննդավայրի վերակառուցման աշխատանքներին:
Հանրապետական-դաշնակցական նոր կառավարության առաջին քայլերից մեկը, եթե իհարկե հաշվի չառնենք ԿԳ նորանշանակ հին նախարար Լեւոն Մկրտչյանի տարածած շրջաբերականը, որով արգելվում է դպրոցներում մարտի ութի տոնի կապակցությամբ երեխաներից փող հավաքել, այն էր, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ազատվեց պաշտոնից եւ նրան փոխարինեց Վերահսկիչ պալատի նախարարի տեղակալ Լեւոն Յոլյանը: ...
Լավ բան չեղավ բայց: Նկատի չունեմ այն, որ ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջաննի Ինֆանտինոն ամենեւին էլ հայ չէ, այլ իտալական ծագումով շվեյցարացի է, այլ այն, որ Խոսրով Հարությունյանի գլխավորած ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովը կայացրել է խիստ նախադեպային մի որոշում: Այսպես, քննելով պատգամավոր Շուշան Պետրոսյանի գործըՙ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ Շուշանը ամենեւին ...
Հայաստանում գտնվող եւ Ժուռնալիստների միությունից 3 օր առաջ Ոսկե գրիչ ստացած «Կալիֆորնիան կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, ով նաեւ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի փոխնախագահն է, հայտարարել է, որ ամբողջովին կեղծիք են շրջանառվող այն լուրերը, թե իբր Քըրքորյանն իր կտակում նշել է, որ 200 մլն դոլար է նվիրաբերում Հայաստանին, բայց պայմանով, ...
«ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը հինգշաբթի օրը ներկայացրել է խորհրդարանի 8-րդ նստաշրջանի իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Պարզվել է, որ Աժ 12 հանձնաժողովներից 7-ը ողջ նստաշրջանի ընթացքում որեւէ լսում չի հրավիրել: Բացի այդ, ԱԺ-ի 131 պատգամավորներից 70-ը նստաշրջանի ընթացքում պահպանել են լռություն: ՀՀԿ խմբակցությունը ճանաչվել է ամենակողմը, «ժառանգությունը»ՙ ամենադեմը, ՀՅԴ-նՙ ամենաձեռնպահը, ...
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, ով նախկինում, երբ ծանրամարտիկ էր, ավելի թեթեւ բաներ էր բարձրացնում, քան Վրաստանում ՀՀ դեսպանի անելիքներն են, փետրվարի 26-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015-ի գործունեության ամփոփման տարեկան ժողովի նիստին, որտեղ եւ ելույթ է ունեցել: Խոսելով ...
Վաշինգտոնից Դանիել Սարոյանը տեղեկացնում է, որ Ամերիկայի հայկական համագումարում հիշել եւ գնահատել են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի ջանքերն ուղղված Ղարաբաղում տեւական խաղաղություն հաստատելուն:
Անտոնին Սկալիան Մ. Նահանգների Գերագույն դատարանի առաջին դատավորն էր, որ Հայաստան էր այցելել իր պաշտոնավարության ժամանակՙ 1995ի հուլիսինՙ մասնակցելու USAID-ի ֆինանսավորմամբ անցկացվող դատավորների, փաստաբանների եւ իրավաբանական դաշտի մասնագետների համաժողովին: Նրան ուղեկցում էին Արման Արաբյանը, Մարվին Բաքստերը, Պոլ Միշելը, Տիգրան Թեւրիզյանը եւ Էրիկ Բրուգինկը: Նա շատ էր տպավորվել իր այդ այցով ...
Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն որոշում է ընդունել Ստեփանակերտ քաղաքն ու իրենց քաղաքը քույր քաղաքաներ հռչակելու մասին: Որոշման մեջ նշվում է, որ այն հիմք կհանդիսանա տարբեր համատեղ ծրագրերի եւ համաձայնագրերի իրականացման համար, որոնք էլ կնպաստեն քաղաքների միջեւ սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության հաստատմանը:
Հունվարի վերջին ինն օրով հայտնվեցի Շվեդիայում, մի երկրում, որտեղ տաս ամիս ապրել էի 1996-1997 թվականներին, եւ անցած տարիներին առիթ չէր եղել վերստին լինել այնտեղ: Բազում ջրեր էին հոսել այս տարիներին, հատկապես իմ ուսումնասիրած հայ-շվեդական առնչությունների ոլորտում: Բավական փոխվել էր նաեւ ինքըՙ Շվեդիան. այս ամենի մասին եմ ցանկանում զրուցել ընթերցողի հետ...
Ներկայացնենք ԻԼԻՊ-ի կամ ԻՊ-ի ռազմաքաղաքական պատմութեան որոշ փաստեր, փորձելով հասկանալ այս աղետաբեր կազմակերպութեան էութիւնը եւ նրա ծագման ու ընդլայնման պատճառները:
Փետրվարի 25-26-ին Բոխումի համալսարանի «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտը Բեռլինի Հումբոլդտ համալսարանի Սենատի դահլիճում կազմակերպել էր «1916-1923 թվականներին Պոնտոսի հույների տեղահանումը, շիջումը եւ ցեղասպանությունը» («The Displacement, Extinction and Genocide of the Pontic Greeks. 1916-1923») թեմայով միջազգային գիտաժողովը: «Ժամանակակից միջազգային գիտահետազոտությունը շեշտադրեց, որ երիտթուրքերի կառավարությանՙ հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունը ըմբռնվում է ...
Մարտի 1-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հայրենակիցներին նախազգուշացրեց Թուրքիա մեկնելու վտանգավորության մասին: Ավելինՙ Թուրքիայի առողջարանային քաղաքներ մեկնելը դադարեցրել էին Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների զբոսաշրջիկները: Թուրքական զբոսաշրջության ոլորտը միլիարդավոր դոլարներ է կորցնում: Շատերը տագնապահար սպասում են 2016 թ. ամռանը, որը կարող է վատթարագույնը դառնալ երկրի պատմության մեջ:
Նոյնիսկ եթէ շարունակուի զինադադարը Սուրիոյ հակամարտ ուժերուն միջեւ, - բան մը, որուն գրեթէ ոչ ոք հաւատք կ՛ընծայէ,- ոչինչ պիտի փոխուի ցարդ արձանագրուած վնասուց ցուցակէն, որ ենթակայ է «ուռճանալու» նոր թուանշաններով:
Այս մրցույթը մեկնարկել է 2005 թ.` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի առթիվ: Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բարձր դասարանների աշակերտների եւ ուսանողների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը դարձյալ այցելել են Տավուշի մարզ, պետական սահմանից ընդամենը 1,5 կմ hեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիրաղբյուր գյուղ: Բնակարանաշինության ծրագրով 2015թ.-ին այստեղ խնդիր է լուծվել յոթ ընտանիքի համար. կատարվել են ոչ միայն վերանորոգման աշխատանքներ, այլեւ ավարտին է հասցվել կիսակառույցների շինարարություն: ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանի նոր փաթեթը: 12, 18 կամ 24 ամսով ֆիքսված 10 500 դրամ ամսավճարով բաժանորդագրվելովՙ բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է 5000 ներցանցային րոպե խոսելաժամանակ, 15000 ՄԲ ինտերնետ եւ անսահմանափակ ներցանցային SMS ուղարկելու հնարավորություն (1000 SMSՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում):
Ինչպես տեղեկացրել էինք, օրերս լույս է տեսել պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը. Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» վերնագրով հատորը, Ռամկավար Ազատական կուսակցության հովանավորությամբ:
Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ ավանում, տեղի է ունենալու հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողովՙ