RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016



ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-03-03 23:42:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1583, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵՀՀ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Տեղեկատվական բաժանմունք, 03 Մարտի 2016թ.

Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ ավանում, տեղի է ունենալու հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողովՙ

«ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ»

ընդհանուր խորագրով, ուր քննարկման նյութ են դառնալու, այնպիսի թեմաներ ինչպիսիք են.

- Ցեղասպանություն եւ պահանջատիրություն,

- Հայկական պահանջատիրությունը, Արեւմտյան Հայաստանը եւ միջազգային օրենքը,

- Հայոց ցեղասպանության 100-տարելիցի առիթով, անցյալ մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, նրա քաղաքական գնահատականը եւ ապագա գործունեության հեռանկարները,

- Հայաստանի Հանրապետության իրավիճակը եւ նրա զարգացման հեռանկարները,

- Արցախի հիմնահարցի լուծման ընթացքը եւ հեռանկարները,

- Սփյուռք, սահմանումներ, խնդիրներ, հեռանկար,

- Միջին Արեւելքի հայկական համայնքների դրությունը,

- Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակը եւ ներդաշնակ գործունեության համար անհրաժեշտ փոփոխությունները,

- Տարածաշրջանային զարգացումները եւ մեր անելիքները,

- Թուրքիան եւ տարածաշրջանային զարգացումները,

- Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը 21-դարում եւ փոքրամասնությունների հանդեպ վարած նրա քաղաքականությունը,

Յուրաքանչյուր նիստի ավարտին քննարկման են դրվելու ներկայացված հարցերը, եւ եզրափակիչ քննարկումից հետո, լինելու է բանաձեւերի ընդունում:

Խորհրդաժողովի ընթացքում զեկուցումներ են լինելու Գերմանիայի եւ Ռուսաստանի ու նաեւ համառոտ կերպով եվրոպական մյուս երկրների հայկական համայնքների մասին:

Խորհրդաժողովին զեկուցումներով հանդես են գալու Եվրոպայի տարբեր երկրներիցՙ Հայաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից ու Թուրքիայից այցելած պատվիրակներ: Մի քանի երկրներից կզեկուցեն նաեւ ինտերնետային կապի միջոցով:

Խորհրդաժողովի բացումը կատարվելու է Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանի խոսքերով եւ Տենոր Մասիս Առաքելյանի Կոմիտասյան մի քանի երգերով:

Խորհրդաժողովի ընթացքում նախատեսված է ազատ մտքերի փոխանակման հնարավորություն, երկխոսություններ ու նաեւ հանդիպում տեղի հայ համայնքի հետ:

Խորհրդաժողովի առիթով հրապարակվելու է ամենօրյա լրատվություն:

Եւրոպայի Հայերու Համագումար

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ