RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016



Տեղադրվել է` 2016-03-03 23:42:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1782, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ 24 ՄԼՆ ԵՎՐՈ

Ա. Մ.

Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2015թ.հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոններ` փուլ 1» ֆինանսական պայմանագրին: Ըստ հիմնավորման, ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 8 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի երեք բաղադրիչներն ուղղված են Երեւանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների եւ օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարեւանությամբ եւ գտնվելու է Երեւանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության եւ կլիմայի վրա: Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը եւ վերականգնումըՙ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո: Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի եւ օբյեկտների նախապատրաստմանը եւ ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալըՙ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը: Ծրագրի 1-ին բաղադրիչի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն եվրո վարկ ԵՆԲ-ից, 8 մլն եվրո վարկ` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), եւ եւս 8 մլն եվրո դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի միջոցով:

Կառավարության նիստում նաեւ հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ