ՄԵՐ ՔՈՒՅՐ, ՖՐԱՆԿՈՒ ԴԱ ՌՈՇԱՆ Հ. Ա. Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն որոշում է ընդունել Ստեփանակերտ քաղաքն ու իրենց քաղաքը քույր քաղաքաներ հռչակելու մասին: Որոշման մեջ նշվում է, որ այն հիմք կհանդիսանա տարբեր համատեղ ծրագրերի եւ համաձայնագրերի իրականացման համար, որոնք էլ կնպաստեն քաղաքների միջեւ սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության հաստատմանը: Նշենք, որ բրազիլական այս քաղաքը գտնվում է Սան Պաուլո նահանգում եւ ունի 145 հազար բնակչություն: Հիշեցնենք, որ «Ազգ»-ը հաճախ է խոսել արցախյան քաղաքների եւ արտերկրի քաղաքների «քույրացման» քաղաքականության անհրաժեշտությունից, այս քաղաքականությունը դիտարկելով որպես Արցախի միջազգային ճանաչման համար կարեւոր քայլ: |