RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016



Տեղադրվել է` 2016-03-03 23:42:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1693, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԻՇԵԼ ԵՆ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼ ԲՈՒՏՐՈՍ ՂԱԼԻԻ ՋԱՆՔԵՐԸ

Հ. Ծ.

Վաշինգտոնից Դանիել Սարոյանը տեղեկացնում է, որ Ամերիկայի հայկական համագումարում հիշել եւ գնահատել են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի ջանքերն ուղղված Ղարաբաղում տեւական խաղաղություն հաստատելուն:

«Համագումարի աշխատակիցները խոր կսկիծով լսեցին 93 տարեկանում նրա մահվան լուրը: Հայերս մշտապես երախտապարտ կլինենք նրան դիվանագիտական այն միջոցառումների համար, որ նա անհապաղ ձեռնարկեց հակադարձելու Ադրբեջանի բռնություններին ընդդեմ Ղարաբաղի ազատասեր ժողովրդի», ասել է այդ առթիվ Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Ադրունին :

1992-ի մարտին Բուտրոս Ղալին Ղարաբաղ էր գործուղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Սայրոս Վենսին, միջնորդելու որ թշնամանքը էլ ավելի չսրվի: Դա ՄԱԿ-ի կողմից ձեռնարկված առաջին քայլն էր, որ տեղի էր ունենում Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելուց ընդամենը երկու շաբաթ անց:

Բուտրոս Ղալին եգիպտացի դիվանագետ էր եւ 1992-96 թվերին դարձավ ՄԱԿ-ի 6-րդ գլխավոր քարտուղարը: Առաջինը այդ բարձր պաշտոնումՙ Աֆրիկյան մայրցամաքից: Պաշտոնավարության ընթացքում նա հրատարակեց իր «Խաղաղության հուշատետրը» («An Agenda for Peace») վերլուծական հատորը, որը քննության էր առնում կանխարգելիչ դիվանագիտության, խաղաղարարության եւ խաղաղապահպանման ՄԱԿ-ի կարողությունները ընդլայնելու հնարավորությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 04-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ