RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016



Տեղադրվել է` 2016-05-07 00:22:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 5077, Տպվել է` 554, Ուղարկվել է էլ.փոստով` 542

«ԴՎԻՆԸ» ԿԴԱՌՆԱ «ԼՅՈՒՔՍ» ԴԱՍԻ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ «ԴԱՎԻԹ ԲԵԿ»

Ա. Մ.

«Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության կողմից «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրի վերջնաժամկետը կերկարացվի մինչեւ 2019 թվականը: Կառավարության երեկ ընդունած որոշման համաձայն, ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120 մլն դոլար, կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր, կստեղծվի 400 նոր աշխատատեղ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր համաձայնությունը հայտնեց ներդրումային ծրագրին, պայմանով, որ պայմանագրով պետք է ամրագրվի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող ներդրումների մեծությունը, նշված ներդրումներն արտացոլի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան կազմված հաշվետվություններում (IFRS), որոնք պետք է ենթարկվեն արտաքին աուդիտի, իսկ աուդիտորական եզրակացությունը ներկայացվի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

Հարցը ներկայացնող պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի տեղեկացմամբ, այս տարվա ընթացքում կկատարվի մոտ 20 մլն դոլարի ներդրում: Ըստ վարչության պետի, «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաեւ այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերեւի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ եւ նրա վերանվանումՙ «Դավիթ Բեկ» հյուրանոցի», նշեց Արման Սահակյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ