Կողքից նայելով մեր արտաքին քաղաքականության տարբեր դրսեւորումներին, Հայաստանը կարգապահ աշակերտի տպավորություն է թողնում: Հատկապես միջազգային երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ պայմանագրերի ու համաձայնագրերի տառից չշեղվելու միտումը զգալի է գրեթե բոլոր մակարդակներում: Մեկ անգամ չէ, որ մեր արտաքին գերատեսչության ղեկավարը կամ հանրապետության նախագահը հայտարարել են, չթաքցված հպարտությամբ, որ մեր երկիրը վարում է ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մրցապայքարն ավարտվեց վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականով, ինչպես երեկ Անկարայում հայտարարեց Դավութօղլունՙ թե առաջիկայում զիջում է « Արդարություն եւ զարգացում» կուսակցությաննախագահի պաշտոնըՙ հետեւաբար նաեւՙ կառավարությունն այլ ղեկավար կունենա: Պատգամավորի աշխատանքն իհարկե կշարունակի: « Նոր օսմանցին », ինչպես տարիներ առաջ Դավութօղլուին անվանել էր ավստրիական օրաթերթերից մեկը, ...
Կառավարությունը երեկ քննարկել եւ հավանություն է տվել Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի` Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին եզրակացություն տալու հարցը:
ՊՐԱՀԱ. - Չեխիայի մայրաքաղաք Պրահայում նախորդ օրը եւ երեկ հանդիպում անցկացրին Վիշեհրադյան քառյակի (Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա) արտգործնախարարները: Խորհրդակցությունների ու բանակցությունների համար ժամանել էին նաեւ Եվրոմիության Արեւելյան գործընկերության վեց պետությունների` Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի արտգործնախարարները, ինչպես նաեւ Եվրոմիության Եվրոպական հարեւանության եւ ընդարձակման հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը, ...
Հալէպը օրհասական վիճակի մէջ է, քար ու քանդ կըլլայ, կայրի, կարիւնի, քաղաք մը ամբողջ գերեզմանի կը վերածուի, ամէն կողմ դիակներ, անդամահատուած, հաշմուած մարմիններ... Հալէպը «Լինել- չլինել»ու եզրին կանգնած է: Չորս միլիոն բնակչութիւն ունեցող քաղաքին մէջ հիմա նախկինին քառորդն իսկ չապրիր. Շրջաններ ամբողջ ուրուական փողոցներու եւ թաղերու վերածուած են, որոնք ոչ ...
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մոտ, Նուբար փաշայի հիմնադրած Հելիոպոլիս քաղաքում գտնվող «Կոկանյան» համալիրի սրահում ապրիլի 27-ին կայացավ Ռամկավար Ազատական կուսակցության «Արեւ» օրաթերթի (այժմ շաբաթաթերթ) 100-ամյակի եզրափակիչ հանդիսությունը, մասնակցությամբ թերթի պատասխանատու մարմինների, հին ու նոր աշխատակիցների եւ ընթերցողների, որոնց մեջ աչքի էր զարնում երիտասարդների խանդավառ ներկայությունը:
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում մայիսի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱ թղթակից անդամ, «Շիրակ Հայրենակցական միավորում» ՀԿ -ի վարչության անդամ, ծնունդով գյումրեցի պատմաբան պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը. քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» գրքի շնորհանդես-քննարկումըՙ հեղինակի մասնակցությամբ, որը կազմակերպել էին «Շիրակ» Հայրենակցական միավորումը եւ Գյումրու պետական ...
Բավական էր, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները խոսեին թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելելու հավանականության մասին, երբ «հայրենի» թուրքական լոբբիինգն անմիջապես ակտիվացավ: Իշխանական հայտնի մեդիագրուպից մինչեւ սորոսյան եւ ամերիկա-եվրոպական այլ հիմնադրամներից սնվող կայքերն ու զանազան մեդիա ռեսուրսները սկսեցին թուրքական ներմուծման գովերգը: Միանգամից չորս տնտեսագետ իշխանական կայքում նույն կարծիքով հանդես եկանՙ թուրքական ապրանքներից ...
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների անկյունաքարը Ադրբեջանն է: Այնքան ժամանակ, որ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հարցի լուծումը չի կարգավորված, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները չեն կարող բարելավվել:(*) 1994 թվից հետո, երբ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ փխրուն մի հրադադար հաստատվեց կողմերի միջեւ, Մ. Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահությամբ Մինսկի խումբն էր, որ 1996 թ.ից սկսյալ ստանձնել ...
Իմ տպավորությամբ Հայաստանի բոլոր այն պաշտոնյաները, որոնք երբեւէ խոսել են Ադրբեջանին տարածք հանձնելու հավանականության մասին, ընդ որումՙ դեմքի շատ խելացի եւ սառը արտահայտությամբ, մի խնդիր են լուծելՙ պարզել հայ հասարակության վերաբերմունքն այդ հավանականությանը: Հետեւաբար լավ է, որ մեր հասարակությունը միշտ նույն կերպ է հանձնում այս քննությունը, ընդ որումՙ կապ չունի ...
Քանի՞ անեկդոտ գիտենք Հայու գենի հետ կաված: Ի դեպ, Հայու գեն արտահայտության մեջ ո՞ր բառն է մեծատառով գրվում, գուցեՙ Գեն-ը, կամՙ երկուսն է՞լ: Ես, օրինակ, երեք անեկդոտ գիտեմ, որոնցից մեկն ամենալավն է. Հայ կույս կանանց միավորումը նպատակադրվել է փրկելու Հայու գենը:
ԱՄՆ կատարած իր վերջին այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղեկցող անվտանգության ծառայության աշխատակիցները մայրաքաղաք Վաշինգտոնում հարձակվեցին «Ամնեստի Ինտերնեյշընլ» կազմակերպության ցուցարարների վրա եւ քաշքշուքի մեջ պատռեցին նրանց պարզած պաստառները: Դա կատարվեց մարդու իրավունքների եւ ազատ խոսքի արտահայտման օրրան հռչակված երկրում, ուր ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ օտար երկրի թիկնապահների դրսեւորած բռնությունը չունեցավ անհրաժեշտ ...
Գերմանական առցանց լրատվամիջոցները երեկ շատ օպերատիվՙ բառացիորեն րոպեներ հետո տարածեցին Հայաստանի կառավարությանՙ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավոր պատրաստակամության մասին հնչեցրած հայտարարությունը: Հայաստանի կառավարությունը ճանաչման նախաձեռնությունը փոխանցել է խորհրդարանին, գրեցին գերմանական «Դոյչլանդֆունկը», «Դի ցայթը» եւ այլ լրատվամիջոցներՙ հղում անելով ՏԱՍՍ- ին: Գերմանական զանգվածային լրատվամիջոցները հազվադեպ են հղում անում միայն ՏԱՍՍ- ին, ...
Եթե Լոնդոնի «Տոտենհեմը» Անգլիայի մայրաքաղաքի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կարողանար հաղթել Լոնդոնը ներկայացնող «Չելսի»-ին, ապա անգլիական փոքրիկ քաղաք Լեյսթերի համանուն թիմը Անգլիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ չեմպիոն չէր հռչակվի: Հռչակվեց. «Չելսի»-«Տոտենհեմ» խաղն ավարտվեց 2-2, ինչը նշանակեց, որ «Լեյսթերը», «Չելսի»-ն, «Տոտենհեմը», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն չէ, ոչ էլ անգամ ...
Կառավարությունը պատրաստում է օրենքի նախագիծ, որով 18 տարին լրացած ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները (բացառությամբ որոշ մասնագիտությունների) պարտավոր են անցնել զինվորական պարտադիր ծառայություն, անկախ նրանիցՙ սովորո՞ւմ են բուհում, թե՞, ենթադրենք, ջութակահար են որոշել դառնալ: Այսինքն կառավարության նոր օրինագծով, որն, ի դեպ, դեռ պատրաստ էլ չէ, առաջարկվում է հանել զորակոչային տարիքում գտնվող ...
Բունդեսթագի քրիստոնյա դեմոկրատական - քրիստոնյա սոցիալիստական միության խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քաուդերը վերաձեւակերպել է Գերմանիայում օրերս աջերիՙ «Այլընտրանք Գերմանիայի համար շարժման» առաջնորդների ելույթներից նոր արդիականություն գտած, ԳԴՀ նախկին նախագահ Վուլֆիՙ «Իսլամը պատկանում է Գերմանիային» արտահայտությանն իր հակաճառություննՙ ասելովՙ «մահմեդականները պատկանում են Գերմանիային, իսլամըՙ ոչ»: «Դեր թագեսշպիգելի» հաղորդմամբ, Քաուդերը պարզաբանել է, որ ...
«Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության կողմից «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրի վերջնաժամկետը կերկարացվի մինչեւ 2019 թվականը: Կառավարության երեկ ընդունած որոշման համաձայն, ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120 մլն դոլար, կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր, կստեղծվի 400 նոր աշխատատեղ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր համաձայնությունը հայտնեց ներդրումային ծրագրին, ...
2014 թվականի օգոստոսի 4-ից 16-ը Ռուսաստանի բանակի մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն» ամենամյա միջազգային մրցույթին 12 պետությունների, այդ թվումՙ 2 ռազմական գերտերությունների (Ռուսաստան, Չինաստան) շարքում պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրեցին հայ տանկիստները: Փայլուն հաղթանակՙ նվաճելով մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքականՙ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել էինք ...
Քրդերը Թուրքիայի ընդդիմության պատճառով չեն մասնակցում Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված ժնեւյան բանակցություններին: Նրանք անտեսվեցին 2015-ի դեկտեմբերին Էր-Ռիադում սիրիական ընդդիմության անցկացրած կոնֆերանսի ժամանակ: Այդուհանդերձ Սիրիայում ռուսական օդուժի միջամտությունից հետո ստեղծված նոր իրավիճակը շատ ձեռնտու է քրդերին: Մնում է պարզել, թե կենսունա՞կ է արդյոք Իրաքի քրդական ինքնավարության օրինակով Սիրիայի հյուսիսում նախատեսվող քրդական ...
Հայ ժողովրդի համար բախտորոշ արցախյան գոյամարտի այս օրերին ավելի ու ավելի է կարեւորվում մեր պատմության իմացությունը, հատկապեսՙ դրա հերոսական դրվագների: Համոզված եմ, որ նախորդ սերունդների արյան կանչն ու վարակիչ ազդեցությունն է, որ մեր 18-ամյա պատանիներն առյուծասիրտ են, ասել էՙ քաջ են, անվախ ու հզոր:
Այսպես կոչված Անդրատլանտյան առեւտրական ու ներդրումային գործընկերության (ԱԱՆԳ) շուրջ վարվող բանակցությունների շրջանակում ԱՄՆ-ը Եվրոմիության վրա շատ ավելի մեջ ճնշում է գործադրում, քան ենթադրվում էր, գրում է գերմանական «Զյուդդոյչե ցայտունգ» թերթըՙ վկայակոչելով «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության տրամադրած գաղտնի փաստաթղթերը:
Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը նախատեսում է անցկացնել երկրի անկախության երկրորդ հանրաքվեն: Սակայն շոտլանդացիները նախ պետք է ապացուցեն, որ մեծավ մասամբ պաշտպանում են անկախության գաղափարը: Հանրաքվեի անցկացման հնարավորությունը գնահատելիս վարչապետը ընդգծում է, որ Անգլիայից անկախանալը Շոտլանդիայի զարգացման լավագույն տարբերակն է: Ստերջենի կարծիքով, եթե շոտլանդացիների մեծամասնությունը հավանություն տա ինքնավարության գաղափարին, ապա հանրաքվեն ...
Մարսելի հրեական համայնքը մահմեդականների «Ալ Բադր» մշակութային միությանն է վաճառել քաղաքի կենտրոնում գտնվող «Օր Թորա» սինագոգը: Շինությունը կվերածվի մզկիթի, նշում է «Յահու նյուզ» գործակալությունը:
«Հարավային հոսք» գազամուղի նոր տարբերակի համաձայն, նախատեսվում է Ղրիմ թերակղզուց խողովակաշար անցկացնել դեպի բուլղարական Վառնա քաղաք: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմ Էքսպորտի» ղեկավարի խորհրդական Անդրեյ Կոնոպլյանիկը: Նա տվյալ գաղափարը հրապարակել է Բրատիսլավայում կայացած կենտրոնաեվրոպական գազային համաժողովում: «Գազպրոմ Էքսպորտի» ներկայացուցչի խոսքերը ռուսական կողմի առաջին խոստովանությունն են առ այն, որ «Հարավային հոսքը» ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է .am տիրույթում տրամադրել հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն: Այժմ, հատուկ ակցիայի շրջանակում, մինչեւ 2016թ. մայիսի 10-ը դոմենային անուններ կարելի է գրանցել տարեկան 8000 դրամովՙ նախկին 12000-ի փոխարեն, իսկ ոչ ռեզիդենտների համարՙ տարեկան 12000 դրամՙ նախկին 20000-ի փոխարեն:
Երեկ երեկոյան Մոնթրեալից (Կանադա) ստացանք ցավալի գույժՙ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս, Ռամկավար Ազատական կուսակցության երբեմնի ղեկավարներից, ծագումով Լիբանանից, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում իր ավանդը ներդրած մտավորական Հայկ Նագգաշյանը:
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը սույնով հայտնում է, որ շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչների հետ 2016թ. մայիսի 11-ին, ժամը 18:00-ին նշանակված հերթական հանդիպումը, որին հրավիրված էին մասնակցելու Թեղուտ եւ Շնող համայնքների ղեկավարները եւ այլ բնակիչներ, Ընկերության աշխատողները, չի կայանալու: