RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016



Տեղադրվել է` 2016-05-07 00:22:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 4082, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Հարգարժան պարոն նախարար

Հոգուս պարտքն եմ համարում տեղեկացնելու ամենքին, որ Երեւանում կա մի բուժկենտրոն, որտեղ աշխատում են արհեստավարժ, մարդկային վեհ հատկանիշներով օժտված բժիշկներ ու սպասարկող անձնակազմ: Դա Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն է (Մուրացան):

Լոկ խոսքերն անզոր են հաղորդելու այն մթնոլորտը, որ տիրում է այստեղ. յուրաքանչյուր այցելուի ընդունում են հարգանքով, անշահախնդիր, առանց քաշքշուկի:

Ես, որ դեռ 1966 թ. սուր ռեւմատիզմով հիվանդանալուց հետո քսանմեկ անգամ բուժվել եմ Երեւանի, ինչպես նաեւ Մոսկվայի, Պյատիգորսկի, Դոնի Ռոստովի, Դնեպրոպետրովսկի տարբեր հիվանդանոցներում, երազել եմ հենց այսպիսի վերաբերմունք: Ուրախությունից ու հպարտությունից ցնծում է հոգիս:

Ինչպիսի սրտացավությամբ ընդունեցին ինձ հոսպիտալումՙ փողոցում ընկնելուց հետո (հիվանդ եմ օստեոպորոզով): Հարազատի պես վերաբերվեցին ընդունարանում, վնասվածքաբանության, ընդհանուր վիրաբուժության, կրծքային վիրաբուժության, դիմածնոտային բաժանմունքներում, ռենտգեն եւ սոնոգրաֆիայի կաբինետներում:

Օգտվելով առիթիցՙ զրուցել եմ հոսպիտալում բուժվող բազմաթիվ զինվորների, նրանց հարազատների հետ. ինձ միշտ էլ հետաքրքրել է նրանց առօրյան, բուժումն ու խնամքը:

Բոլոր հիվանդներն ու նրանց հարազատներն, առանց բացառության, հորդորում էին ինձ իրենց գոհունակությունն ու ջերմ զգացումները փոխանցել հոսպիտալի ողջ անձնակազմինՙ իրենց նկատմամբ ցուցաբերվող հոգատարության, ընտանեկան մթնոլորտի, բժիշկների վարպետության համար:

Յուրաքանչյուրի համար պատիվ է խոնարհվել այս ընտրյալների առջեւ եւ ասել.

Բարին ընդ Ձեզ: Ողջ լերուք, պատվարժան զինվորական բժիշկներ եւ սպասարկող անձնակազմ:

Բոլորի անունից միշտ Ձեզ պարտական`

Մարիա Վարժապետենց

Հ.Գ.- Պատկերն ամբողջական կլինի, եթե ավելացնեմ, որ վնասվածքաբան Հայկ Գրիգորյանը կոնքազդրային հոդի մեջ մեկ վարպետ ներարկումով հրաշք գործեց: Ես այժմ առանց հենակի եմ քայլումՙ ինը տարի ռեւմատոլոգին անարդյունք դիմելուց հետո:

Նույնը

22 ապրիլի, 2016 թ., Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 06-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ