Բորիս Պաստեռնակն իր նշանավոր «Դոկտոր Ժիվագո» վեպի անգլերեն հրատարակության առաջաբանում շատ յուրօրինակ բացատրություն է տալիս զարմանալի թվացող այն երեւույթին, թե այդ ինչպես պատահեց, որ ամենեւին էլ ոչ միասնական, իրավազուրկ, տանջված ու սոված սովետական ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմում կարողացավ միահամուռ դիմակայել ֆաշիստական Գերմանիային ու ջախջախել նրան. պատերազմը այն բացառիկ առիթն էր, ...
Գերմանական հեղինակավոր «Դի ցայթ» պարբերականը մայիսի 11-ի առցանց տարբերակում հրապարակել է գերմանաբնակ մշակույթի գործիչների բաց նամակըՙ ուղղված կանցլեր Մերկելին եւ Բունդեսթագին: «Կառավարությունը պիտի վերջապես ցեղասպանություն անվանի հայոց դեմ Թուրքիայի կատարածը», ձեւակերպել են նրանք, զուգահեռ նշելով մյուս պահանջը օրենսդիրիցՙ համապատասխան բանաձեւի ընդունում առաջիկայումՙ հունիսի 2-ին հայտարարված նիստում: «Պատկերացրեք, ապրում եք Գերմանիայում ...
Պատերազմը բացահայտում է ոչ միայն մարդկանց մեջ ննջող նախաստեղծ մաքրությունն ու մարդկային էության առինքնող հատկանիշների փունջը, այլեւ բացում է հասարակության մեջ առկա ողջ կեղտն ու աղբը, ծակուծուկերից դրանք հանում ջրի երես: Ապրիլյան քառօրյա պատերազմում մեր տղաների սխրանքների պատմությունները մենք հիմա էլ կարդում-պատմում ենք սրտդող, հպարտ տխրությամբ, բայց զոհվածների կիսատ մնացած ...
Դիվանագիտական հասկացություններն ու ձեւակերպումներն ավելի հաճախ այլ բան հայտարարելու, այլ բան նկատի ունենալու տարբերակով են օգտագործվում, թեեւ հստակ է, որ գիտելիքի ու հմտությունների մեծ պաշար հարկավոր չէ, այդպես կոչված, տողատակերը հասկանալու համար, հատկապես երբ ժամանակի ընթացքում պարզ համեմատությունն անգամ ի ցույց է դնում դիվանագիտական, առավել եւս միջնորդական առաքելությամբ կառույցների բառապաշարի ...
Կը կարծեմ, որ Հայերս թշնամի շահելու մէջ աւելի վարպետ ենք, քան բարեկամ շահելու: Մեր ամբողջ պատմութիւնը, հինէն մինչեւ մեր օրերը, լեցուն է թշնամիներով: Կը մտածեմ` մեզի չափ թշնամի ունեցող ժողովուրդ կամ երկիր կա՞յ աշխարհի վրա: Անընդհատ թշնամի ունենալը եւ անոնց դէմ մեր աններող կեցուածքը ցուցադրելուն մէջ փորձած ենք գտնել մեր ...
Բուհական կրթությունը եւ զինծառայությունը միմյանց հակադրելու սովորույթը մեզանում վաղուցՙ խորհրդային տարիներից է գալիս: Բանն այն է, որ հաճախակի փոփոխվել է ուսանողներիՙ բանակում ծառայելու կարգը: Եղել են տարիներ, երբ բուհում սովորողներն ընդհանրապես չեն զորակոչվել բանակ, նրանք ռազմական ուսուցում են անցել զինվորական ամբիոններում եւ դարձել պահեստազորի սպաներ: Եղել է, երբ, ընդհակառակը, բուհում ...
Հայաստանից արտահանումը շարունակում է աճելՙ այս տարվա առաջին երեք ամիսներին 26,3 տոկոսով: Մինչ անդրադառնալը, թե ինչի՞ շնորհիվ է դա տեղի ունենում, ներկայացնենք արտաքին առեւտրի ամբողջական պատկերը: Արտահանումը, վերոնշյալ աճի արդյունքում, կազմել է 375,8 մլն դոլար: Ներմուծումը նվազել է 15,9 տոկոսով, կազմելով 621 մլն դոլար: Ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է 997 մլն ...
Մարտական գործողություններին որպես կամավոր մասնակցողների համար երեկ կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագծով կսահմանվեն աշխատանքային լրացուցիչ երաշխիքներՙ աշխատատեղի պահպանում եւ վարձատրության կազմակերպում: Նախագիծը կտարածվի 2016թ. ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 30 մլն դոլարի վարկ: Երեկ կառավարության հավանությանն արժանացած ծրագրի նպատակն է բարելավել էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից ...
Ապրիլ ամսվա առաջին չորս օրերի ընթացքում Ադրբեջանի ծավալած ագրեսիայից անմիջապես հետո Հայաստան այցելելը տխուր փորձառություն էր (եւ է նաեւ հիմա)ՙ միաժամանակ հանդուգն եւ ճնշող:
Հերիք նանը Ղարաչինարից վերադառնում էր Գյուլիստան: Ճանապարհն անցնում էր Խրխափոր գյուղով, որն այն ժամանակ երկու-երեք տնտեսություն ուներ: Գյուղամիջով անցնելիս շները սկսում են անցորդների վրա հաչել: Նանն ասում է. «Ըմմ, միթամ շեն ա, շոն էլ օնեն»...
Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչպիսին են մեր զինվորները: Նկատի չունեմ դուխը, նկատի ունեմՙ նրանք հարձակվո՞ղ են, թե՞ ամուր կանգնած: Ամուր կանգնածը հարձակվողը չէ, ամուր կանգնածը հարձակում կասեցնողն է: Իմ կարծիքով սա լուրջ հարց է, տեսակի հարց է: Կան, չէ՞, բոլորիս ծանոթ մարդիկ, ովքեր միշտ կռիվ են փնտրում-գտնում եւ կարեւոր չէ, ...
Դուք քանի՞ անգամ եք ծնվել եւ քանի՞ երկրում միաժամանակ: Կատակ չեմ անում. հաշվի առնելով, որ մենք մի բանից ձգտում ենք մի քանիսն ունենալ, իսկ ավելի լավ կլինիՙ շատ, ապա գուցե կա՞ն մարդիկ, որ ծննդյան օր եւ ծննդավայր էլ շատ ունեն: Ասենք մեկը ծնվել է համ մայիսի 5-ին, համ հոկտեմբերի 8-ին, ...
Երբ մետրոյի Զորավար Անդրանիկ կայարանից գնաք դեպի Սասունցի Դավիթ կայարան եւ եթե նայեք վագոնի պատուհանից, ապա ճանապարհի վերգետնյա հատվածում, պատի վրա կկարդաք հետեւյալ գրությունը. «Ապրելուց քաղցր է մեռնելը քեզ համար»: Հայտնի չէ, թե ո՞վ է գրել, ե՞րբ է գրել, ո՞ւմ է գրել, ինչո՞ւ է գրել, եւ սա գրելուց հետո ի՞նչ ...
Արցախեան քառօրեայ պատերազմէն անմիջապէս ետք Երեւան կը գտնուէի Ռամկավար Ազատական Կուսակցութեան համագումարին մասնակցելու: Երբ Համաժողովի պաշտօնական աշխատանքները աւարտած էին, տեղի ունեցաւ պաշտօնական ճաշկերոյթ-խրախճանքը, մասնակցութեամբ Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքէն ժամանած պատգամաւորներու: Արցախեան քառօրեայ պատերազմին զոհուած նահատակներու արժանի յարգանքը պահ մը լռութեամբ եւ յուզիչ ելոյթներով մատուցանելէն ետք, ազգայնական ոգեշունչ երգերը կը կէտադրէինք ...
Ամեն հայ հիշում է 2004թ. փետրվարի 19-ին կատարված սահմռկեցուցիչ դեպքը Բուդապեշտում, երբ Ռամիլ Սաֆարովը գիշերըՙ քնած ժամանակ կացնով սպանեց Գուրգեն Մարգարյանին... Մի քանի տարի անց ամբողջ ՆԱՏՕ-ի աչքի առաջ Իլհամ Ալիեւը իր մարդասպան-ավագ լեյտենանտին «փրկագնեց» նատօ-ական Հունգարիայից եւ մայորի արտահերթ կոչում շնորհելովՙ Ադրբեջանի հանրապետության ազգային հերոսի կոչմանն արժանացրեց նրան: Թուրքական ...
Մինչ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը նշում են 2-րդ աշխարհամարտում իրենց ընդհանուր հաղթանակի 71-ամյակը, երկու նախկին դաշնակիցների փոխհարաբերությունները վատացել եւ հասել են «շատ վտանգավոր մակարդակի», գրում է Մոսկվայի Ամերիկյան համալսարանի տնօրեն Էդուարդ Լոզանսկին «Վաշինգտոն թայմս» թերթում տպագրված իր հոդվածում:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է սեփական ավիաբազա կառուցել Թուրքիայի տարածքում, Սիրիայի սահմանի մոտակայքում: Այդ մասին հաղորդում է «Շպիգել» շաբաթահանդեսըՙ վկայակոչելով գաղտնազերծված փաստաթղթեր:
Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման հանդիսութիւնները մեր պատգամը փոխանցելու եւ պահանջատիրութեան ուխտը վերանորոգելու առիթ կը ծառայեն ընդհանրապէս: Հազուադէպ կը լսենք օտարներու կարծիքը մեր պահանջատիրական պայքարին մասին: Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Հայ երիտասարդ ընկերակցութեան Լիբանանի Կեդրոնական վարչութիւնը դուրս գալով այս աւանդութենէն, 10 եւ 11 մայիս 2016-ին կազմակերպած էր Հայոց ցեղասպանութեան եւ Լեռնային Ղարաբաղի ...
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օրերս հրաժարական տվեց: Նրա իրավահաջորդի անունը հայտնի կդառնա Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) մայիսի 22-ին կայանալիք արտահերթ համագումարում: Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո Դավութօղլուն հայտարարեց, թե իր եւ նախագահ Էրդողանի միջեւ պահպանվում են «եղբայրական հարաբերություններ»: Սակայն Անկարայում արդեն վաղուց խոսում էին երկու քաղաքական գործիչների բարդ փոխհարաբերությունների մասին ...
Անցնող շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած Ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը հաղթել է (այս մարզաձեւի պարագայում ճիշտ է ասելՙ ծեծել է) Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Մուրատազովին: Իր հաղթանակը Ալբերտը հենց ռինգից նվիրել է սահմանում կռվող հայ զինվորինՙ ծածանելով Արցախի պետական դրոշը:
Մայիսի 10-ին Ստոկհոլմում կայացավ Եվրոտեսիլ-2016-ի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող գերմանաբնակ Իվետա Մուկուչյանը անցավ եզրափակիչ փուլ, որը կայանալու է մայիսի 14-ինՙ կրկին Ստոկհոլմում: Մեր ներկայացուցիչը համերգասրահի այսպես կոչված «կանաչ սենյակում» հեռուստախցիկների առջեւ (Եվրոտեսիլը դիտում է միջին հաշվարկներով 200մլն մարդ) բարձրացրեց նաեւ Արցախի դրոշը: Մինչ այդ մրցույթի կազմկոմիտեն, այն էՙ Եվրոպական հեռարձակողների ...
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը կարելի է բնութագրել որպես նոր մոտեցումներին անցնելու իշխանության քայլ: Առաջարկելով քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին համագործակցել Հայաստանի տնտեսական զարգացման եւ ռեսուրսների առավել արդյունավետ կիրառման ուղղությամբ, վարչապետը նշեց այն քայլերը, որոնք պետք է իրականացնի կառավարությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա գյուղումՙ Գեւորգյանների կիսակառույց տան շինարարությամբ: Սա, ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ կառուցվող թվով 100-րդ տունն է: