RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016



Տեղադրվել է` 2016-05-28 15:18:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3313, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ԵՎՐՈՊԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼԸ ՉԷ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մայիսի 10-ին Ստոկհոլմում կայացավ Եվրոտեսիլ-2016-ի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող գերմանաբնակ Իվետա Մուկուչյանը անցավ եզրափակիչ փուլ, որը կայանալու է մայիսի 14-ինՙ կրկին Ստոկհոլմում: Մեր ներկայացուցիչը համերգասրահի այսպես կոչված «կանաչ սենյակում» հեռուստախցիկների առջեւ (Եվրոտեսիլը դիտում է միջին հաշվարկներով 200մլն մարդ) բարձրացրեց նաեւ Արցախի դրոշը: Մինչ այդ մրցույթի կազմկոմիտեն, այն էՙ Եվրոպական հեռարձակողների միությունը հորդորել էր զերծ մնալ քաղաքական այս կամ այն խմբավորումների, չճանաչված պետությունների դրոշների ցուցադրումից: Ապա զգուշացրել է Հայաստանի պատվիրակությանը, որ եթե կրկին (եզրափակիչում) մեր պատվիրակներից մեկը ցույց տա Արցախի դրոշը, ապա Հայաստանը կորակազրկվի:

Ի դեպ, մենք Շվեդիայում եւ ոչ միայն Շվեդիայում, այլեւ եվրոպական գրեթե բոլոր երկրներում բնակվող հայրենակիցներ ունենք, որոնք եթե Ստոկհոլմի, Պրահայի, Բեռլինի, Փարիզի, Հռոմի, Վիեննայի, Վարշավայի, Կոպենհագենի, Աթենքի եւ Մադրիդի,... փողոցներում ծածանեն Արցախի դրոշը, ոչ ոք Հայաստանին ոչ մի տեղից չի կարող որակազրկել, քանի որ Եվրոպան Եվրոտեսիլը չէ. այն ինչ չի կարելի Եվրոտեսիլում, կարելի է Եվրոպայում: Կարելի է եւ պետք է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 13-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ