Անցյալ շաբաթավերջին Հայաստանը մի նոր մակարդակի բարձրացավ, միջազգային ասպարեզում հայությունը մի մեծ ոստում կատարեց: Ապրիլի 23-ին եւ 24-ին Երեւանում կայացած միջազգային զույգ հավաքները, առաջինը Ցեղասպանությանը եւ տեղահանությանը նվիրված համաժողովը, երկրորդըՙ մարդասիրության ու կարեկցանքի գնահատման «Ավրորա» մրցանակաբաշխությունը, մեր երկիրը տեղափոխեցին միջազգային այն հարթակ, որտեղից այսօր առաջադեմ մարդկությունն է խոսում, տագնապում, տվայտում ...
Ազգային ժողովում այս շաբաթ, տեւական ու բուռն քննարկումից հետո, 98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդուվեց նոր Ընտրական օրենսգիրքը, որով Հայաստանում արմատապես փոխվում է ընտրակարգը` դառնալով համամասնական: Ընտրությունները կանցնեն մեկ բազմամանդատ ընտրատարածքից` ողջ Հայաստանի համար, իսկ գործող ընտրատարածքները լինելու են 13-ը: Կուսակցոււթյուններն ու դաշինքներն ընտրություններին ներկայանալու են ...
Այս քանի օրը արցախադրբեջանական շփման գծից ստացվող լուրերը կրկին ռազմաճակատային ամփոփագրեր են հիշեցնում: Ադրբեջանը գնդակոծում եւ հրթիռակոծում է շփման գծին մոտիկ բնակավայրերը, Մարտակերտի բնակելի թաղամասերը բավական տուժել են արկակոծություններից, հրետակոծության է ենթարկվել Մատաղիսը, զինծառայողներից ունենք զոհ` Հայկ Մինասյանը, երեք վիրավոր: Պաշտոնապես դեռ չեն հաստատվում այն լուրերը, որ ԼՂ պաշտպանության բանակի ...
Գերմանական մեծ լրատվամիջոցները, հեռուստատեսությունն ու ռադիոն, ապրիլի 27-ին նաեւՙ Բունդեսթագը հստակ հասկացրեցին Թուրքիային` մամուլի ազատության սանդղակում ետնապահ դիրքով (180 երկրների մեջ` 151-րդը), կարծիքի ազատության վրա բռնանալով, ցեղասպանություն բառեզրը ջնջել տալով, այդ բառն ամրագրող այլոց սպառնալով, օտարերկրյա լրագրողներին չհավատարմագրելով, նրանց ու յուրայիններին բանտարկելով, չի կարող ԵՄ-ի անդամակցության դռները թակել: Թեպետ, ասում ...
Ապրիլի «չորսօրյա պատերազմը», որ բնավ էլ չորսօրյա լինելու միտումներ չի դրսեւորում ամեն օր տեղի ունեցող արկակոծության եւ զոհերի պարագայում, կարծես դառնում է շրջադարձային ոչ միայն Հայաստանի ներսում ղարաբաղյան հարցի ընկալումների եւ դրանում յուրաքանչյուրի ներգրավվածության առումով, այլեւ երկրի արտաքին քաղաքական ու աշխարհաքաղաքական դիրքորոշման, մոտեցումների եւ առաջնահերթությունների առումով:
Վերջին 12 ամիսներին Եվրոպայում անվտանգության մտահոգությունների առնչությամբ խոսքով է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ներկայացրել Եվրոպայում մարդու իրավունքների զեկույցը` 2015թ. համար: ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է վերջին շրջանի ահաբեկչական գործողություններին, միգրանտներին առնչվող ճգնաժամի չհամակարգված արձագանքներին, Արեւելյան Ուկրաինայում խաղաղության եւ կայունության չհասնելու իրավիճակին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 25-ին ընդունել է ամերիկահայ բարերար եւ գործարար, Ռամկավար ազատական կուսակցության Վերականգնումի շարժման նախագահ Վարդան Նազիրյանին:
«Աւրորայի» մրցանակաբաշխութեան հետեւեցայ ու ի՜նչ մտածումներ խաչաձեւուեցան ուղեղիս մէջ: Ոչինչ գիտէի Աւրորա-Արշալոյս կոչուած այս աղջկան մասին, նոյնիսկ անունը չէի լսած, եւ յանկարծՙ հսկայ, գունագեղ պաստառ մը, որ ոլորուած, դրուած էր անկիւն մը, փոշիներու մէջ ու մոռցուած, կը բացուէր դիմացս, ամբո՛ղջ աշխարհի դիմաց:
Խորհրդային Միությունում կոմունիստական բազմաթիվ պաթետիկ եւ քարոզչական լոզունգներից մեկն էլ սա էրՙ «Լենինի գործն անմահ է»: Մարդիկ էլ մեծամասամբ համապատասխան ձեւով էին վերաբերվում տարբեր շենքերին փակցված նման լոզունգներին` արհամարհում էին, կատակներ անում կամ պարզապես աննկատ անցնում: Բնական է, որ ոչ մեկի մտքով չէր անցնում, թե երբեւէ խոհրդային երկիրը կփլուզվի, առավել ...
2016-ի առաջին առամսյակում, ինչպես տեղեկանում ենք պետեկամուտների կոմիտեի հրապարակումներից, Հայաստանի ամենախոշոր հարկատուն կրկին «Գազպրոմ Արմենիան» է (նախկին «Հայռուսգազարդը»): Այս ընկերությունն զգալիորեն առաջ է անցել մնացած խոշոր հարկատուներից իր վճարած հարկերի ընդհանուր չափով: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Արմենիա միջազգային օդանավակայանները»: Երրորդըՙ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:
Հայաստանին գազմատակարար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սպառողներին մատակարարվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Ինչպես տեղեկացրել են ընկերությունից, բնակչության համար այն կդառնա 146,7 դրամ 1 խմ համարՙ ներկայիս 150 դրամ 1 խմ-ի դիմաց: Տեղեկացվել է նաեւ, որ կվերանայվի 10 հազար խմ-ից ավելի սպառողներին, այսինքնՙ ձեռնարկություններին ...
Թվում է, թե Հայաստանը պատմականորեն ճակատագրված է եղել գտնվելու աշխարհագրական այնպիսի մի վայրում, որտեղ իրար են բախվում աշխարհի գլխավոր քաղաքական շահերն ու հզոր կայսրությունները, եւ որտեղ տեղացի ժողովուրդը դատապարտված է անընդհատ կրելու պատերազմների, էթնիկական զտումների եւ տեղահանության հետեւանքները:
Երեքշաբթի օրը նախագահ Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Ապա պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Ալիկ Միրզաբեկյանը, ինչպես նաեւ` կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:
Մի լավ արտահայտություն կաՙ ճանապարհները բացում են խելահեղները, որոնցով նրանց հետեւից գնում են խելացիները: Այս արտահայտությունը հրաշալի ցույց է տալիս մեր խնդիրը, ամենամեծ խնդիրը, նկատի ունեմՙ ղարաբաղյան ճակատում. պարզվում է մենք խելացի ենք, ու խնդիրն այն է, որ բոլորս ենք խելացի: Խելացի են եւ այն հրամանատարները, ովքեր ՊՆ-ի կամ ՊԲ-ի ...
Դահլիճում շատ մարդ կար: Եկել էին, որ տեսնեին, թե ո՞վ է ամենամարդասեր մարդը: Եկել էին, վստահ լինելով, որ ամենամարդասերն իրենք չեն հաստատ: Եկել էինՙ արդեն պարտված, ընտրություն է, բայց իրենք թեկնածու չեն, ուրեմն չեն հաղթելու մարդասիրության այս մրցույթում: Նրանց ներկայացրեցին մարդասիրության չորս դեպք, մեկը Հարավային Սուդանում է կյանքեր փրկումՙ սեփական ...
Պատերազմը պատմական երեւույթ է: Եվ պատմությունը վկայում է, որ բոլոր պատմական ժամանակներում մարդկային հասարակությունը եւ պետությունը հաճախակի դիմել են պատերազմին ու ռազմական բռնությանըՙ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Ինչպես դիպուկ նկատել է զորավար, իմաստասեր եւ ռազմական քաղաքագետ Գարեգին Նժդեհը. «Պատերազմներն են օրօրել մարդկութեան մանկութիւնը եւ ոչ խաղաղութիւնը, որը բնական վիճակը ...
Յուրաքանչյուր հայորդի, Հայաստանում ապրելիս լինի թե աշխարհի որեւէ այլ անկյունում, բնականաբար նույն տեսլականն ունի: Այլ հարց է, որ շատերն այդպես լոկ մտածում ու մտովի ցանկանում են, մինչդեռ քչերն են քայլեր անում եւ ջանքեր գործադրում այդ տեսլականն իրականություն դարձնելու եւ ի կատար ածելու ուղղությամբ:
Օրերս Ռուսաստանում անցկացված ներդրումային կոնֆերանսի շրջանակներում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նախագծերի աջակցման վարչության տնօրեն Արտյոմ Անիկեւը հանդես եկավ հետեւյալ ուշագրավ հայտարարությամբ. «Մենք վակուումի մեջ չենք: ԵԱՏՄ-ի ներսում տեղի է ունենում իրավադատությունների մրցակցություն: Կարեւոր է հասկանալ, որ ներդրումների տեսակետից «լանդշաֆտը» լիովին փոխվում է, վճռական ցուցանիշ են հանդիսանում Ազատ առեւտրի ...
Բրիտանական BBC հեռուսատալիքը մայիսի սկզբներին կցուցադրի վավերագրական ֆիլմ, որտեղ ասվում է, որ 2014 թ. Դոնեցկի մարզի երկնքում մալայզիական «Բոինգը» կարող էր խփված լինել Ուկրաինայի օդուժի որեւէ կործանիչի կողմից: Այդ մասին հաղորդում է «Դեյլի մեյլ» թերթը:
Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ), Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ), ՀՀ Սփյուռքի նախարարության (ՀՀՍՆ) հետ համատեղ հայտարարում ենՙ «Համազգային միասնությունը հավաքական ուժի եւ հզորության գրավական» նշանաբանով գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական հերթական մրցանակաբաշխություն: «Մրցանակաբաշխություն-2016»-ը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին:
NASA-նՙ ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան, Տիեզերական հավելվածների հինգերորդ միջազգային մրցույթն անցկացրել է Բյուրականի աստղադիտարանում: 2016թ. ապրիլի 22-ից 24-ը կայացած մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր թիմեր, որոնք մշակել եւ հավելվածային լուծումներ են առաջարկել «Տեխնոլոգիա», «Օդագնացություն», «Տիեզերական կայան», «Արեգակնային համակարգ», «Երկիր մոլորակ», «Ճանապարհորդություն դեպի Մարս» թեմաների շրջանակներում:
Ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել ավանդական «Ծաղկահավաք» միջոցառումը: Ինչպես 2010թ.-ից ի վեր ամեն տարի, «Ծաղկահավաք»-ն իրականացվել է Հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Հայաստանի Ազգային Գրադարանը, կատարելով իր առաքելությունը, հնարավորություն է ստեղծում համացանցում հասանելի դարձնել բոլոր ժամանակների ողջ հայկական մամուլը:
Երկու շատ կարեւոր հարց կա. առաջինը` ի՞նչ են ասում ձեր մասին, երբ աղջիկ եք ունենում, եւ երկրորդը` ի՞նչ եք երեք անգամ կրկնում եկեղեցում, երբ ամուսնանում եք: Օրինակ, երբ ես ամուսնացա կրկնեցիՙ Տեր եմ, երեք անգամ: Իսկ երբ աղջիկ ունեցա, իմ մասին ասում էինՙ աղջիկ է ունեցել, ու ամեն անգամ երբ ...
PKK-ի առաջնորդ Ջեմիլ Բայիքը հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ: «Քրդերը կպաշտպանվեն մինչեւ վերջ: PKK-ն կընդլայնի ռազմական գործողությունները, քանի դեռ Թուրքիան չի փոխել իր մոտեցումը», ասել է Բայիքը, որի խոսքերը մեջբերում է BBC գործակալությունը: