ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ-ՌԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 25-ին ընդունել է ամերիկահայ բարերար եւ գործարար, Ռամկավար ազատական կուսակցության Վերականգնումի շարժման նախագահ Վարդան Նազիրյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին ու դրանց հետեւանքների վերացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանահատվածում Սփյուռքի ցուցաբերած աջակցությունը Արցախինՙ հատուկ ընդգծելով ավանդական կուսակցությունների դերն այդ գործում: |