Մեղադրանքներն ավելի շուտ սկսվեցին, քան ենթադրվում էր: Ոգեւորության ալիքը, որի մասին գրել էի նախորդ շաբաթՙ նախատեսելով դրա հետզհետեական մարումը եւ դրա փոխարինումը դժգոհություններով, այս օրերին ամենուր էՙ մամուլի էջերում, համացանցում, մարդկանց հոգիներում: Նահատակներին հուղարկավորելու, վերքերը կապելու, խոշտանգումներից սահմռկելու պահն է հիմա, պահը խորը ափսոսանքիՙ այսքան զոհ ու վիրավոր չպետք էր ...
Ապրիլի 14 - ին Ստամբուլում անցկացվող իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Ալիեւը, արտգործնախարար Մամեդյարովը հանդիպել են Ղրիմի բլոկադայի նախաձեռնության հեղինակ, «Ղրիմի թաթարների մեջլիսի» լիդերներ Ռեֆատ Չուբարովին եւ Մուստաֆա Ջեմիլեւին, որոնք մահապարտների ջոկատ էին ստեղծել ռուսական իշխանությունների դեմ պայքարում, իրազեկ ենք դառնում newsarmenia կայքէջից: Լուրը հաստատում է լուսանկարը, որ ...
Պատերազմը, անկախ նրա մասշտաբայնությունից եւ տեւողությունից, միշտ աղետաբեր է լինում, եւ ոչ միայն նրա մասնակից երկու կողմերի համար, այլեւ նրանց հեռու եւ մոտիկ, բարեկամ կամ թշնամի երկրների համար: Պատերազմները, անգամ լոկալ կամ ռեգիոնալ պատերազմները, իրենց հետքն են թողնում միջազգային հարաբերությունների վրա, ստեղծում հավելյալ բարդություններ եւ առաջացնում շղթայական ռեակցիա: Դա հատկապես ...
Չորսօրյա պատերազմում զոհերի եւ այդ օրերին պատահարներից մահացած հայ զինծառայողների վերջին` 92 թիվը լսելուց ու հերոսաբար ընկած տղաների պատմություններն իմանալուց հետո չես ուզում ոչ խելոք-խելոք մտքեր լսել, եւ ոչ էլ ասել: Ուզում ես ազատություն տալ զգացմունքներիդ, մտնել էդ զինվորների մայրերի կաշվի մեջ ու այնտեղից նայել մեր մեծ-մեծ խոսողների բառապաշարին, կեցվածքին, ...
Երբ որեւէ պատերազմ վերջանայ, կակնկալուի, որ յաղթող կողմը ուրախանայ եւ յաղթանակի տօնակատարութիւններ սարքէ, մինչ պարտուած կողմըՙ տխրի ու իր պարտութիւնը ողբայ:
Ռուսաստանի հայերի միությունը խորը մտահոգություն է հայտնում կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին:
Ամպագորգոռ չհնչի. կոչ-հորդորով ուզում եմ դիմել համայն հայությանը, մասնավորապես` սփյուռքահայությանը: Հարգելիներս, եկեք հասկանանք, խորապես ու վերջնականորեն ըմբռնենք կատարված մի շարք կարեւոր ու անդառնալի իրողություններ եւ դրանք դարձնենք ելակետ բոլորիս գործունեության համար: Նախ` արդեն քառորդ դար գոյություն ունի անկախ ու ազատ Հայաստանի Հանրապետությունը: Փաստ, որը հիմք է տալիս ու թելադրում ըմբռնելու ...
Լեռնային Ղարաբաղի իրադրության հետ կապվածՙ 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԸ ԵՒ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, իսկ մենքՙ նրա դասերը չքաղելու: Առաջին հանրապետության տարիներին նեղանում էինք Անտանտի մեր «դաշնակիցներից»ՙ (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ) եւ պահանջում, որ նրանք իրենց զորքերով պահեն հայ-թուրքական սահմանըՙ Տրապիզոնից մինչեւ Վանա լճի հարավ: Այդ տարիների գործիչների կարճամտությունը թույլ չէր տալիս գնահատել աշխարհաքաղաքական իրավիճակը եւ լուծումներ փնտրել քեմալական Թուրքիայի եւ ...
Անցյալ շաբաթ Ռուսաստանը իջեցրեց Հայաստանին մատակարարվող գազի գինըՙ 165 դոլարից 1000 խմ համար այն դարձավ 150 դոլար: Մինչ այդ, անցյալ տարի ռուսական կողմը 189 դոլարից իջեցրել եւ 165 դոլար էր դարձրել մեզ տրվող գազի գինը: Անցյալ տարվա իջեցումը որեւէ կերպ չազդեց Հայաստանի սպառողների գազի գների վրա, քանի որ մոտ 14 ...
Հոդվածը գրելու պահին հրադադարի խախտումները ԼՂՀ-ի հակամարտության շփման գծում շարունակվում էին, հակառակ պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին համաշխարհային կոչերին: Չնայած այդ խախտումները 1994 թվի մայիսի 5-ից սկսած ամենօրյա բնույթ էին կրում, այն ինչ կատարվեց Ղարաբաղում ապրիլի 2-ին, լայնամասշտաբ էր: Իրականում դա ադրբեջանական ուժերի կողմից «բլիցկրիգ» էր, որն իր ուղերձն էր հղում ...
Գերմանական Յենա քաղաքում ապրիլի 17-ին, ժամը 11.30-ին Հայաստանից բերված խաչքար կկանգնեցվիՙ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի, ապրիլի 13-ին ծանուցում է «Օսթթյուրինգեր ցայթունգը»ՙ մանրամասնելով, որ ապրիլի 16-ին, ժամը 19-ին քաղխորհրդի դահլիճում «Նահատակված բանաստեղծներ» վերնագրյալ հուշ երեկո կանցկացվի, որի ընթացքում ելույթի հնարավորություն կտրվի հայ դաշնակահարներին: Հուշաքարը կամփոփի նաեւ առաջին համաշխարհային ...
Մեկ, կամ երկու տարի առաջ նախագահ Սարգսյանը որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Ընդ որում, գաղջ մթնոլորտ ասելովՙ նախագահն ի նկատի ուներ այն, որ որոշ լրատվամիջոցներ (ոչ նրանք, ովքեր հրավիրվել էին եւ հրավիրվում են նախագահական), դիտավորյալ կամ ակամայից ցեխ ու մուր են շպրտում այս ...
Կալաշնիկովը վերջերս մահացավ: Բայց նա այն մարդկանցից էր, որոնք հավերժ կմնան պատմության մեջ եւ պատմություն կերտելիս: Բանն այն է, որ Միխայիլ Տիմոֆեեւիչը մարդկությանը տվել է մի բան, ինչը, փաստորեն, ամենաշատն է պետք գալիս նույն այդ մարդկությանը: Խոսքն հասկանալի էՙ սիրո մասին չէ, տեխնիկական գիտությունների դոկտորը հազիվ թե սիրո նոր տեսություն ...
Ես անկեղծորեն հավատում եմ, որ հայ հովիվը անձամբ է վնասազերծել ադրբեջանական անօդաչու թռչող սարքը, որն իրականում իսրայելական է: Այսինքն ես հավատում եմ, եւ շատ անկեղծ, որ ղարաբաղցի հովիվը սարում նստած իր ոչխարը կամ տավարը արածացնելիս է եղել, տեսել է երկնքում բան է պտտվում, իսկ քանի որ այդ հողից բացի նաեւ ...
2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա 3:00-ին սկսվեց Արցախյան պատերազմի նոր փուլը կամ Քառօրյա պատերազմը, որը դադարեց ապրիլի 5-ի ցերեկվա ժ.12:00-ին հաստատված հրադադարով:
Խաղաղության գինն այդպես էլ չիմացանք, թե որն է ու որքան արժե, որովհետեւ դասական իմաստով խաղաղություն չտեսանք. զինադադար կոչվածը մինչեւ այժմ տարեկան մոտ հարյուր զինծառայողի կյանք է խլել: Քսան տարուց ավելի հարաբերական խաղաղություն խաղացինք: Իսկ վերջին տարիներին բարձր ամբիոններից լսած ականջահաճո արտահայտությունը, թե տարածաշրջանում ամենամարտունակ ու պատրաստված բանակը մերն է, լափշայի ...
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ապրիլի երկուսի երեկոյան կամավորների հետ մեկնել է Ղարաբաղՙ տեսախցիկով: Նրա նպատակը ստեղծված իրավիճակն արձանագրելն է եղել հենց առաջնագծումՙ նկարահանել խրամատները, կռվող տղաներին, ազատագրված Թալիշը, ռմբակոծված Մատաղիսը, մի խոսքովՙ այն ամենն, ինչը տեսել է նրա աչքը:
Մինչ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանում շարունակվում է ճանաչված գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը, մինչ մեկը մյուսին հաջորդող դատական նիստերը Արցախ աշխարհի զավակ Հայրապետյանի մեղքն ապացուցող եւ ոչ մի լուրջ առաջընթաց չեն արձանագրում եւ արդարադատության սայլն այդպես էլ տեղից չի շարժվում, այլ ընդհակառակնՙ պահանջվում է ...
Ապրիլի 12-ին ժամը 18.30-ին Բեռլինում Գերմանական ընկերակցության եւ գերմանահայկական ֆորումի հրավերով բանավեճ-քննարկում է կայացել «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը . էսկալացիայի պատճառները, լուծման ուղիները» թեմայով, որին մասնակցել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դոկտ. Քրիստոֆ Բերգները (ՔԴՄ), Վիսմարի Արեւելքի ինստիտուտի իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը ...
Ղազախստանը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ միասին պայքարում է մեր ժամանակների ամենախոշոր բնապահպանական աղետներից մեկի վերացմանՙ Արալյան ծովի վերականգնման համար: Եվ դա այն պարագայում, երբ երկիրը գործնականում չունի ջրի սեփական աղբյուրներ եւ ամբողջովին կախված է միջսահմանային գետերից:
Սրանից դեռ 10 տարի առաջ, երբ Արցախի թեմայի շուրջ քննարկման ժամանակ ասացի, որ Ադրբեջանը մեր թշնամին է եւ այդ հարեւանի հետ պետք է բանակցել միայն կալաշնիկով ավտոմատը ուսներիցս կախած, ապա դա առաջացրեց իմ մի քանի լրագրող ընկերների դժգոհությունը, որոնք չգիտես ինչու համոզված էին, որ դրանց հետ կլինի՛ լեզու գտնել: Հետագայում ...
Դամասկոսի «աշ-Շարկ» հրատարակչատունը լույս է ընծայել անվանի արեւելագետ-պատմաբան, Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի «Արեւմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» փաստագրական նյութերի արաբալեզու ծավալուն ժողովածուն, որում տեղ են գտել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ տեղի ունեցած անմարդկային, սահմռկեցուցիչ ոճրագործություններիՙ ցեղասպանության մասին ականատեսների, մասնավորապեսՙ արեւմտյան ...
Ուշագրավ է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությունը, որն արվեց ԼՂՀ-ում խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորության ժամանակ: Նա ասաց, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի ամեն գնով» եւ որ «յուրաքանչյուր սպանված ասկյարի դիմաց կոչնչացվի 100 հայ օկուպանտ» :
Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես», «ՄՏՍ կոնեկտ LTE» (բացառությամբ «Ինտերնետ Small»), «Live Stream», «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որեւէ մեկին առնվազն 12 ամսով տվյալների փոխանցման մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «Huawei B310s-22» LTE Wi-Fi շարժական երթուղիչը կարելի է ստանալ անվճար: Այս սարքն ապահովում է շարժական 4G ...
Մոսկվայում բնակվող մեր կրտսեր հայրենակից Անրի Աղաբաբյանը դարձավ 15 տարեկան: Ջերմորեն շնորհավորում ենք երաժշտության եւ նկարչության բնագավառներում արդեն լուրջ հաջողություններ արձանագրած շնորհաշատ պատանուն, մաղթում առողջություն, բարձր առաջադիմություն ուսման մեջ եւ նորանոր հաջողություններՙ կյանքի բոլոր ասպարեզներում: Համոզված ենք, որ նրա կերպարը ռուսաստանաբնակ տարեկիցների համար կարող է դառնալ հայի պատիվը օտար ափերում ...