RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4213, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՅԵՆԱՅԻ ԽԱՉՔԱՐԸՙ ՈՐՊԵՍ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական Յենա քաղաքում ապրիլի 17-ին, ժամը 11.30-ին Հայաստանից բերված խաչքար կկանգնեցվիՙ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի, ապրիլի 13-ին ծանուցում է «Օսթթյուրինգեր ցայթունգը»ՙ մանրամասնելով, որ ապրիլի 16-ին, ժամը 19-ին քաղխորհրդի դահլիճում «Նահատակված բանաստեղծներ» վերնագրյալ հուշ երեկո կանցկացվի, որի ընթացքում ելույթի հնարավորություն կտրվի հայ դաշնակահարներին: Հուշաքարը կամփոփի նաեւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության տարածքում սպանված քրիստոնյա ասորիների, արամեացիների եւ փոքրասիացի հույների հիշատակը: Մոտ 2 մետր բարձրություն ունեցող խաչքարը, որ շաբաթՙ ապրիլի 16-ի երեկոյան կհասնի Յենա, նվիրաբերում է Հալեպում ծնված , հայ եւ հույն ծնողներից սերված, այժմ գերմանաբնակ գործարար Փոլ Գուլօղլուն: Խաչքարն օծելու է Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արք. Բեկչյանը, ներկա են լինելու Բեռլինում ՀՀ, Հունաստանի դեսպանները: Թերթը նշում է, թե նման խաչքարեր անցյալ տարի արդեն տեղադրվել են գերմանական 4 այլ քաղաքներում, այդ թվումՙ Հալլեում: Խաչքարը տեղադրելու շարժառիթը Հայոց ցեղասպանության մեջ գերմանական համապատասխանատվության մասին խոստովանելն է, ասել է Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը: Ինչպես ժամանակին իրազեկել ենք մեր ընթերցողներին, Յենան Գերմանիայում միակ քաղաքն է, որ 2015- ի ապրիլի 24-ին քաղխորհրդի շենքի վրա տեղադրել էր հայոց եռագույնըՙ որպես սգո նշան կիսով չափ խոնարհելով այն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ