ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Էՙ ԴԱՆԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ Ան. Հ. Ապրիլի 14 - ին Ստամբուլում անցկացվող իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Ալիեւը, արտգործնախարար Մամեդյարովը հանդիպել են Ղրիմի բլոկադայի նախաձեռնության հեղինակ, «Ղրիմի թաթարների մեջլիսի» լիդերներ Ռեֆատ Չուբարովին եւ Մուստաֆա Ջեմիլեւին, որոնք մահապարտների ջոկատ էին ստեղծել ռուսական իշխանությունների դեմ պայքարում, իրազեկ ենք դառնում newsarmenia կայքէջից: Լուրը հաստատում է լուսանկարը, որ ֆբ - ի իր էջում հրապարակել է Չուբարովըՙ հուշելով իրավապահ մարմիններին, թե որտեղ փնտրեն միջազգային հետախուզման մեջ գտնվող Չուբարովին եւ Ջեմիլեւին: |