ԱՆՎՃԱՐ 4G Wi-Fi ԵՐԹՈՒՂԻՉՙ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես», «ՄՏՍ կոնեկտ LTE» (բացառությամբ «Ինտերնետ Small»), «Live Stream», «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որեւէ մեկին առնվազն 12 ամսով տվյալների փոխանցման մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «Huawei B310s-22» LTE Wi-Fi շարժական երթուղիչը կարելի է ստանալ անվճար: Այս սարքն ապահովում է շարժական 4G գերարագ ինտերնետ եւ ունի ինտերնետին եւ Wi-Fi ցանցին մինչեւ 32 սարքի միացման հնարավորություն, ինչպես նաեւՙ պաշտպանված ներքին ցանց եւ ինտերնետ: «Մեր ընկերությունը շարունակաբար ընդլայնում է այն ծառայությունների ցանկը, որոնք թույլ են տալիս հարմար պայմաններով օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցից: Այս առաջարկը օգտակար կլինի նրանց, ովքեր շատ քանակի սարքեր ինտերնետին միացնելու եւ ներքին ցանց ստեղծելու կարիք ունեն, իսկ երթուղիչի շարժական լինելը լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում օգտագործողի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Անժամկետ բաժանորդագրության դեպքում «Huawei B310s-22» LTE շարժական Wi-Fi երթուղիչի գինը 45 900 դրամ է: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage «Լիցք+». օգտվեք հիմա, վճարեք հետո Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նորՙ «Լիցք+» ծառայությունից, որը թույլ է տալիս հաշվեկշռին 100 դրամ կամ պակաս գումար ունենալու դեպքում շարունակել օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններիցՙ մինչեւ 200 դրամի չափով: Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Սպառած ծառայությունների դիմաց գումարը, ինչպես նաեւ ծառայության ակտիվացման գինը գանձվում են ծառայության գործողության ժամկետի լրանալուց հետոՙ առաջին լիցքավորման ժամանակՙ հիմնական հաշվեկշիռը վերալիցքավորելուց հետո: «Զրոյական հաշվեկշիռն այլեւս խոչընդոտ չէ կապի մեջ մնալու եւ ծառայություններից օգտվել շարունակելու համար: Երկար սպասված ծառայություններից մեկըՙ «Լիցք+»-ը, արդեն հասանելի է եւ խոստանում է դառնալ ամենապահանջվածներից մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առանցքային է բաժանորդների գոհունակությունը. բջջային կապի բաժանորդներին ամեն օր առաջարկում ենք ավելի ու ավելի գրավիչ ծառայություններ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծառայությունն ակտիվացնելու համար անհարժեշտ է ուղարկել *221# հրահանգը: Ծառայությունը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսածՙ 3 օրվա ընթացքում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage |