Ընդամենը մեկ շաբաթ առաջ եթե փողոցում, աշխատավայրում կամ որեւէ այլ տեղ հարց տայիր մեր հայրենակիցներից որեւիցե մեկին, թե ի՞նչ կանի, եթե պատերազմը վերսկսվի Արցախում, պատասխանը, խիստ բորբոքված ու ջղային, կլիներ մոտավորապես այսպես. «Էդ ղարաբաղցի՛ք թող գնան պաշտպանեն Արցախը», «Ես Սերժի համար ոչ մի բան էլ չեմ անի. ինքը ընչո՞վ ա ...
Ակնհայտորեն խուճապ ու շփոթ ստեղծելու նպատակով, ապրիլի 2-5-ը մայրաքաղաք Ստեփանակերտում եւ այլ բնակավայրերում գրեթե համատարած հնչել են չարագուշակ հեռախոսազանգեր: Դրանց մեծ մասը եղել է մեկ բառՙ «Հյունցո՞ւք...» («Ո՞նց եք»): Մի մասն էլՙ միշտ Ղարաբաղի բարբառովՙ «Մարդ մնացա՞լ ա էդտեղ» հարցն են տվել, մինչ ոմանց էլ ուղղվել է սպառնալիքՙ «Հըլա էդտեղ ...
Վերջին տարիներին Ամերիկայում եւ այլ վայրերում գտնվող կաթոլիկ եկեղեցու շուրջ պտտվող սեռային ոտնձգությունների սկանդալները սովորական երեւույթներ են դարձել: Այդ սկանդալները թերթերի վերնագրերում հաճախ են հայտնվում եւ անշուշտ թուլացնում են կաթոլիկական եկեղեցին, որը բացի կրոնական հաստատություն լինելուց, նաեւ հզոր քաղաքական ուժ է հանդիսանում: Վերջերս պարզ դարձավ, օրինակ, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ...
Թե ով էր մոդելավորել ապրիլի1-ի լույս 2-ին սկսված եւ ապրիլի 5-ին մասամբ մարած ղարաբաղյան նոր` քառօրյա պատերազմը, ո՞ւմ էր հատկապես անհրաժեշտ տարածաշրջանային լոկալ բախումը, ում է հարկավոր եղել մեր արյան հաշվին մյուսին բան ապացուցել կամ ինչ- որ նոր կռվան ձեռք բերել, ո՞վ օգտագործեց Ադրբեջանի անհավասարակշիռ իշխանությանը, սա թողնենք փորձագետներիՙ ազնվորեն, ...
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ, երեկ տրված vesti.am-ին:
Ի լրումն Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության, որը վերնագրված է «Ի աջակցություն ԼՂՀ ՊԲ-ի հաշիվ ենք բացում. առաջին ներդրումըՙ 5 միլիոն ռուբլի, փոխանցվել է իմ կողմից» եւ տեղադրված է armcongress.am կայքում եւ ֆեյսբուքյան էջում, ստորեւ ներկայացնում ենք «Յունիստրիմ» բանկում բացված հաշվի համարը:
Համերգի փորձի գնաց: Ջութակը հանեց պատյանից: Հեռախոսը պիտի անջատեր, նոր նստեր նոտակալի առջեւ. չանջատեց: Միգուցե հենց փորձի ժամանակ որդին զանգի: Քանի օր է լուր չունի: Վերջին անգամ ապրիլի 2-ի առավոտյան զանգեց. ձայնի մեջ տագնապ կար, հասցրեց մի նախադասություն ասելՙ մամ, ես լավ եմ, չմտածես: Ու կապն ընդհատվեց: Գույժն ալիքվեց. պատերազմ ...
Գետնանցումին մէջ ութսունի մօտ պառաւ կին մը գիւղի իր տնամերձ պարտէզէն քաղածները դիմացը դրած, անոր վաճառքէն եկած շահով կ՛ապրի երեւի: Ամառ-ձմեռ հոն է. երբեմն ինծի ոչ շատ անհրաժեշտ, բայց զինք ուրախացնելու համար, բաներ մը կը գնեմ իրմէ ու երկու խօսք ալ կը փոխանակենք:
Ադրբեջանական լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ, քաղաքագետների մեծ մասի կարծիքով, պայմանավորված է այդ երկրի տնտեսական կացությամբ եւ հեռանկարներով: Նավթի միջազգային գների անկումը ծանր հարված է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը, որի հետեւանքով ավելանում են սոցիալական դժգոհությունները եւ ուղիղ համեմատականորենՙ նվազում այդ երկրի ռազմական կարողությունները: Ոչ միայն զենքի եւ զինատեսակի նոր միլիարդանոց ...
Ամբողջ հայ ժողովուրդըՙ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում, ապրիլի 2-5-ը ապրում էր արցախյան ռազմաճակատներով: Բոլորը մի կողմ էին դրել իրենց առօրյա գործերը, խնդիրներն ու մտահոգությունները եւ ցանկանում էին ինչ-որ բանով օգտակար լինել հիրավի որ հայրենական դարձած քառօրյա պատերազմին: Բնական է, որ այդ օրերին ոչ ոք չէր մտածում պատերազմի տնտեսական վնասների կամ ...
«Հակամարտության գոտում հրադադարը պահպանելն ու հարցի լուծումը քաղաքական գործընթաց վերադարձնելը կարեւոր է, դիվանագետների, եւ ոչ թե զինուժի միջոցով պետք է լուծում գտնել, որպեսզի մարդիկ չզոհվեն եւ ենթակառուցվածքները չոչնչացվեն: Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության քաղաքական լուծման համար` բացառելով հակամարտության թեժացումը, քանի որ այն լի ...
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, ու այդ աքսիոմը որեւէ մեկի, պետության, հակամարտության պարագայում դեռեւս չի ժխտվել, ասել է, թե ապացուցման կարիք չունի: Ճիշտ այնպես, ինչպես պատմություն ասելիս դժվար է նույնականացնել շարադրանքը իրականության հետ, քանի որ անգամ ճշմարտությունը մի քանիսն է լինում, եւ իրականությունն է, որ ուզենք-չուզենք մեկն է:
Սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Իրանի պահվածքը բավականին ուշագրավ ստացվեց: Երկարատեւ լռությունից հետո Իրանը բավականին ակտիվորեն հայտարարեց, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ Թեհրանի համար անընդունելի է իր անմիջական սահմանների մոտ, առանց այն էլ անհանգիստ տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը:
Երբ խանութից որեւէ տեխնիկա ենք գնում, արկղի մեջ գտնում ենք նաեւ գործածման կանոնների մասին գրքույկը: Ենթադրենք, արդուկը պետք է գործադրել այսպես, լվացքի մեքենաՙ այսպես: Եթե տեխնիկան շատ բարդ է լինում, ապա լավ խանութները ունենում են մասնագետներ, որոնք գնորդների հետ միասին տանում են եւ վերջիններիս տներում տեղադրում են տեխնիկանՙ բացատրելով դրա ...
Ես ռազմավարա-գիտական, բարձր գեներալական կամ հմուտ դիվանագիտական վերլուծություններ չեմ անի, ոչ դրա ժամանակն է, ոչ էլ, անկեղծ ասած, կարող եմ: Ոչ էլ փորձագետ եմ, ոչ էլ քաղաքագետ, ոչ էլ ադրբեջանագետ: Չնայած մեկ-երկու բառ ադրբեջաներեն գիտեմ, այն էլ պապիկիցս եմ սովորել, որը ծնվել է, ապրել է Դաշքեսանի Զագլիկ գյուղում, եւ երբ ...
Դուն կըրնա՞ս սեւ թուղթ տալ: Չես կըրնա, ես էլՙ չեմ կըրնա... Դուք կարո՞ղ եք գնալ այն 32 տները, որտեղ զոհ ունեն ու ինչ-որ բան ասել. չեք կարող, ես էլ չեմ կարող: Զոհվածի ընտանիքին ի՞նչ ասես, ի՞նչ հարցնես, մոր աչքերին նայես ու ի՞նչ ասես, ինչպե՞ս ասես, թե իր որդու ձին որտե՞ղ ...
2016թ. ապրիլի 1-ի - լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակած սցենարով սանձազերծեց մարտական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով: Ընդ որում հակառակորդը կիրառել է սպառազինությունների գրեթե ողջ համալիրըՙ այդ թվում զրահատեխնիկա, ծանր հրետանի եւ օդուժ:
Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվում են մի շարք ծանր զինատեսակներ, որոնցից շատերը նա արդեն օգտագործել է 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ին նրա կողմից սանձազերծված ռազմագործողությունների ժամանակ:
Բաքվում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, ըստ ադրբեջանական աղբյուրների հայտարարել է, թե ղարաբաղյան կարգավորման համաձայնագիրն արդեն պատրաստ է:
Այժմ ակնհայտ է, որ ապրիլի լույս 2-ի գիշերը սկսված առճակատումը ամենածավալունն է 1994 թ. մայիսի 12-ի ղարաբաղյան անժամկետ հրադադարի համաձայնագրի կիրարկումից ի վեր: Եթե բախումները մոտ ժամանակներս չկանգնեցվեն, ապա կարող է տեղի ունենալ հին էթնոքաղաքական հակամարտության եւս մեկ «ապասառեցում», գրում է ամերիկյան «Forbes» պարբերականի ռուսական հրատարակությունը:
Բերքլիում (Կալիֆոռնիա) 96 տարեկանում վախճանվել է ամերիկյան մամուլի ճանաչված դեմքերից` խոսքի եւ խղճի ազատության համար աննկուն պայքարող, «Ուաշինգտոն փոստ» թերթի խմբագիրներից Բեն Բաղդիկյանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Կրքերը դարձյալ բորբոքվեցին Ստամբուլի հայկական շրջանակներում այն բանից հետո, երբ դատարաններից մեկը բոլորովին անգործունյա դարձած Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի 78-ամյա մորը նշանակեց նրա խնամակալը, գրում է «Դեյլի Սաբահ» թերթը: Հայկական համայնքի երեւելի դեմքերից Թաթիոս Բեբեք անունով մի անձնավորություն դատարանի կարգադրությունն է փորձում ձեռք բերել նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար, քանի որ, ...
Դժվարանում եմ ասեմ, թե չորսօրյա այս առճակատումը ինչ անվամբ կկոչվի պատմության դասագրքերում, սակայն մի բան պարզ է, որ այն ստիպում է մեկ անգամ եւս վերլուծել տեղի ունեցածը, հասկանալու համար այդ իրադարձությունների օրինաչափությունները եւ հակասությունները:
Այժմ «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «Ինտերնետ Small» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որեւէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi շարժական մոդեմը կարելի է ստանալ անվճար:
Հայ-ադրբեջանական ռազմական բախումներից բառացիորեն երկու օր առաջ ռուսաստանյան առաջատար թերթերից մեկը թուրք մի քաղաքականագետի հնարավորություն էր տվել իրՙ ըստ էության թուրքական կողմի տեսակետը շարադրել ռուս-թուրքական ներկա խրթին իրավիճակի շուրջ: Բավականին ընդարձակ ու հանգամանալի վերլուծությունների մեջ թուրք փորձագետը հավանական էր համարել առաջիկայում ղարաբաղյան հակամարտության սրումըՙ առնչված հենց ռուս-թուրքական հարաբերություններին:
Մինսկի խումբը արդեն Բաքվում է: Ճիշտ էՙ ոչ լրիվ կազմով, ամերիկացի Ջեյմս Ուորլիքը Իգորի եւ Ժակի հետ միասին այս անգամ տարածաշրջան չի եկել, բայց խոստացել է, որ Twitter-ում ակտիվ կլինի:
Դժվար է ասել, թե ովքե՞ր էին ավելի շատ. նրա՞նք, ովքեր պայմանագրային կամ ժամկետային հիմունքներով կանգնած էին եւ կանգնած են մնում այս օրերին սահմանագծում, թե՞ նրանք, ովքեր կամավոր նետվում էին ռազմաճակատ։ Միանշանակ մի բան կաՙ այս երկու խումբը միասին լուծեց Ղարաբաղի հարցը, եթե, իհարկե, Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծում ունի։ Եւ ...
Ապրիլի 9-ին կաթոլիկական լրատվական կայքէջերը, ինչպես նաեւ Վատիկանի ռադիոն հաղորդեցին, որ հաստատվել է Հռոմի պապիՙ Հայաստան այցելության ժամանակահատվածըՙ հունիսի 24-26-ը։ Ինչպես իրազեկել էին "Ազգը" եւ հայաստանյան այլ լրատվամիջոցներ, կաթոլիկ քահանայապետին մեր երկիր այցելելու հրավեր էին արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ, ինչպես նաեւ մեր երկրի նախագահը ...