RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:21:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1878, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՎԵԼԻ ՈՒՇՙ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Ապրիլի 9-ին կաթոլիկական լրատվական կայքէջերը, ինչպես նաեւ Վատիկանի ռադիոն հաղորդեցին, որ հաստատվել է Հռոմի պապիՙ Հայաստան այցելության ժամանակահատվածըՙ հունիսի 24-26-ը։ Ինչպես իրազեկել էին "Ազգը" եւ հայաստանյան այլ լրատվամիջոցներ, կաթոլիկ քահանայապետին մեր երկիր այցելելու հրավեր էին արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ, ինչպես նաեւ մեր երկրի նախագահը եւ կաթոլիկ եկեղեցին ։ Երեկ վերոնշյալ լուրը տարածած հայաստանյան լրատվամիջոցները չէին ծանուցել սակայն նույն օրը հաստատված մեկ ուրիշ կարեւոր տեղեկությունՙ Հռոմի պապը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը լինելու է նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանումՙ տեղի ուղղափառ պատրիարքի, պետության ղեկավարների եւ կաթոլիկ եկեղեցու հրավերներին արձագանքելով։ Վատիկանի ռադիոն հիշեցնում է նաեւ, որ ժամանակինՙ խորհրդային երկաթե վարագույրի բացվելուն պես կովկասյան 3 հանրապետություններ այցելել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ